Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1988)։ 1989-1992 թվականներին աշխատել է Մարաղայի տեղամասային, Մարտակերտի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում,1988-1994 թվականներին՝ Կուսապատի, Դրմբոնի, Ցեխ-Ձորի, Վանքի, Մաղավուզի, Չլդրանի ռազմադաշտային, Ստեփանակերտի կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալներում, 1995 թվականից՝ Ալաշանի (Մարտակերտի ՊՇ) կայազորային հրապիտալի պետ։ 1992-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր հիվանդ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։