Ռագնար Կվամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռագնար Կվամ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1942(1942-09-23) (76 տարեկան)
ԾննդավայրKvinesdal, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունլրագրող և կենսագիր
ԱմուսինSidsel Wold?
Ծնողներհայր՝ Ragnar Kvam?
Պարգևներ և
մրցանակներ
Riksmål Society Literature Prize?

Ռագնար Կվամ կրտսեր (նորվ.՝ Ragnar Kvam jr., սեպտեմբերի 23, 1942(1942-09-23), Kvinesdal, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա), նորվեգացի լրագրող և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլոյի համալսարանն ավարտելուց հետո ստացել է պատմաբանի աստիճան և ընդունվել է աշխատելու «Դագբլադետ» թերթում՝ որպես միջազգային տեսաբան։ Հրատարակել է մի շարք գրքեր 1970-ական թվականներին, որոնք նվիրված էին Եվրոպական տնտեսական ընկերության և Նորվեգիայի տնտեսական ու ժողովրդագրական խնդիրներին։ 1987 թվականին կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն, որը տևել է մինչև 1997 թվականը, որի արդյունքում թողարկել է մի քանի գիրք և երեք ֆիլմ։ Ճանապարհորդության վերջին փուլն իրականացրել է կնոջ՝ լրագրող Սիդսել Վոլդի (ծնվել է 1959 թվականին) հետ, որից մեկ որդի ունի։

Շուրջերկրյա ճանապարհորդությունից վերադառնալով՝ անդրադարձել է կենսագրական ժանրին։ 1997 թվականին լույս է ընծայել Յալմար Յուհանսենի կենսագրությունը «Երրորդ մարդ» վերնագրով, որում անձնական նամակների և օրագրերի հիման վրա ցույց է տվել, որ բևեռային հետախուզության մեջ ներդրումներով նա չի զիջում Նանսենին և Ամունդսենին, որոնց սկզբում ենթակա էր նա։ Հաջորդ՝ «Պատիժ» գրքում Կվամը ներկայացրել է կոմպոզիտոր Ուլե Բուլի եղբոր՝ նկարիչ Քնուդ Բուլի կենսագրությունը, որին Մեծ Բրիտանիայում մեղադրում են կեղծ դրամներ պատրաստելու մեջ և տաժանակրության ուղարկում Ավստրալիա[1]։ 2000 թվականի «Մեծ քառյակ» գրքում Կվամը համեմատել է չորս մեծ բևեռախույզներին՝ Նանսենին, Ամունդսենին, Սկոտին և Շեքլտոնին։

2005 թվականին հրատարակել է Թուր Հեյերդալի երեք հատորանոց մանրամասն կենսագրությունը։ Ավարտին է հասցրել 2013 թվականին, առաջին երկու հատորները նաև թարգմանվել են ռուսերեն։ Կվամի մնացած աշխատաքները դեռևս չեն թարգմանվել։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Den billige arbeidskraften. Fremmedarbeidere i Norge og EEC — Pax 1971.
  • DNA mot splittelse. Da venstrefløyen ble ekskludert og SF stiftet — Cappelen 1973
  • De farlige jobbene (Medforfatter Fritz Nilsen) — Pax 1975
  • Oppbrudd. Beretningen om en lang sjøreise med Northern Quest — Scanbok 1990
  • Havet har meg nå — Scanbok 1992
  • Jakten — (Medforfatter Ola Thune) — Gyldendal 1993
  • En sjøreise til Sibir — Gyldendal 1996
  • Den tredje mann. Beretningen om Hjalmar Johansen — Gyldendal 1997
  • Straffen — Gyldendal 1999
  • De fire store — Gyldendal 2000
  • I hodet på en seiler — Gyldendal 2001
  • Thor Heyerdahl .Mannen og havet. Bind I. — (2005)
  • Thor Heyerdahl. Mannen og verden Bind II — (2008)
  • Intet er så rommelig som havet Illustrert av Didrik Hvoslef-Eide (2009)
  • Thor Heyerdahl. Mannen og mytene Bind III — (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alfsen Glenny։ «Knud Bull»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 21 January 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]