Ռագնարի որդիների պատմվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1857թվականի նկար։ Հեղինակ՝ Ավգուստ Մալմստրյոմի.

«Ռագնարի որդիների պատմվածք» (Հին նորվեգերեն՝ Ragnarssona þáttr) հին նորվեգական պատմություն է Ռագնարի և նրա որդիների մասին։

Համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագնար Լոդբրոկ

Սիգուրդ Հրանգի մահից հետո նրան հաջորդում է Ռագնար Լոդբրոկը՝ որպես Շվեդիայի և Դանիայի թագավոր։ Մի շարք օտար թագավորներ գալիս են՝ իր թագավորության տարբեր մասեր գրավելու, քանի որ կարծում են, որ Ռագնարը շատ երիտասարդ է այն պաշտպանելու համար։

Հերաուրը, Գոտլանդի էռըլը և Ռանգարի վասալներից մեկը, ուներ դուստր ՝ Թորա Բորգարխյուրթ անունով, որը շատ գեղեցիկ էր։ Էռըլը դստերը նվիրել էր մի ճիճու, բայց որոշ ժամանակ անց այն շրջապատել էր իր աշտարակը և սպառնացել նրանց, ովքեր մոտենում էին դրան, բացառությամբ իր ծառաների, որոնք ամեն օր կերակրում էին դրան։ Հերաուրը իր դստերը խոստանում է այն տղամարդուն, ով կսպաներ օձին։

Երբ Ռագնարը լսում է դրա մասին, նա գնում է Վաստերգոտլանդ՝ հագնելով փրչոտ հագուստ։ Նա վերցնում է նիզակը և մոտենում օձին, որը նրա վրա թույն է արձակում։ Ռագնարը պաշտպանվում է իր վահանով։ Ապա նետը խոցում է օձի սիրտը, կտրում նրա գլուխը, և երբ ժողովուրդը իմանում է, թե ինչ է պատահել, նա ամուսնում է Թորայի հետ։

Ռագնարը և Թորան ունեին երկու որդի՝ Էրիկը ու Ագնարը, սակայն մի քանի տարի անց Թորան մահանում է հիվանդությունից։ Ռագնարը ամուսնանում է Ասլաուգի հետ, որը նաև հայտնի է որպես Ռանդալին՝ Սիգուրդի և Բրայհիլդերի դուստրը։ Նրանք ունեցան 4 որդի՝ Իվար Անոսկրը, Բյորն Երկաթակողը, Հվիտսերկ, և Սիգուրդ-օձ-աչքի-մեջ։ Վերջինիս աչքում պատկերված էր օձ։

Էրիկի և Ագնարի մահը

Ռագնարի որդիները մեծանում են և որպեսզի ցույց տան իրենց, պատերազմում են հեռավոր երկրներում։ Նրանք նվաճում են Զելանդիան, Ռիդգոտալանդը (Յութլանդ), Գոտլանդը, Օլլանդը և բոլոր փոքր կղզիները։ Իվարը` որդիներից ամենախելացին, առաջնորդում է նրանց և հիմնվում Լեյրում։

Քանի որ Ռագնարը չի ցանկանում, որ իր որդիները թողեն իրեն ստվերի տակ, նա Էստայն Բելին նշանակում է Շվեդիայի թագավոր և ասում, որ պաշտպանի իր որդիներից։ Մի ամառ Ռագնարի որդիները ՝ Էրիկը և Ագնարը, մտնում են Մյոլարեն լիճ։ Նրանք սուրհանդակ են ուղարկում Գամլա Ուպսալային՝ խնդրելով Էստեյնին հանդիպել իրենց հետ։ Այնուհետև նրանք պահանջում են, որ Էստեյնըը դառնա իրենց վասալը, նրա դստերը ՝ Բորգիլդին ամուսնացնի Էրիկի հետ։ Էյստեյնը խորհրդակցում է շվեդիայի առաջնորդների հետ, և նրանք որոշում են հարձակվել Էրիկի և Ագնարի վրա։ Ճնշող թվերի դեմ երկարատև պայքարից հետո Էրիկը գերեվարվում է, իսկ Ագնարը՝ սպանվում։

Էյստինը խաղաղություն է ցանկանում և առաջարկում է Էրիկին՝ իր դստեր հետ ամուսնանա։ Էրիկը հայտարարում է, որ նման պարտությունից հետո ինքը չի ցանկանում ապրել և խնդրում է , որ իրեն սպանեն։ Նրա ցանկությունը իրականացվում է։

Երբ Ասլաուգը և նրա որդիները լսում են լուրերը, նրանք որոշում են մահացած եղբայրների վրեժը լուծել։ Ասլաուգը իրեն Ռանդալին է անվանում և 1500 մարտիկների հետ շրջում ցամաքով, մինչդեռ նրա որդիները գնում են նավերով։ Երկարատև մարտից հետո Էստայնը մահանում է։

Ռագնարը ուրախ չէր, որ նրա որդիները վրեժ են լուծել առանց նրա օգնության և որոշում է նվաճել Անգլիան միայն երկու դանակով, որպեսզի իրեն ավելի լավ մարտիկ համարեն, քան իր որդիներին։ Նավերը կառուցվում են Վեստֆոլդում, քանի որ նրա թագավորությունը հասնում էր Դովրե և Լինդնեսս, և դրանք հսկայական նավեր են։ Ասլաուգը չի ընդունում այս գաղափարը, քանի որ անգլիական ափերը հարմար չէին նման նավերի համար, բայց Ռագնարը չի լսում կնոջ խորհուրդները։

Ռագնարը իր բանակի հետ ապահով ժամանում է Անգլիա․ սկսում է թալանել և այրել։

Ռագնարի մահը և նրա որդիների վրեժ առնելը

Երբ Նորթամբրիայի արքա էյլան լսում է ջարդարարների բանակի մասին, նա պարտության է մատնում Ռագնարի զորքին։ Ռագնարը մետաքսե բաճկոնով էր, որը պատրաստել էր Ասլաուգը, և ոչինչ չէր կարող այն խոցել։ Սակայն նրան բանտարկում են և նետում օձերի փոսը։ Այնուամենայնիվ, քանի որ օձերը չէին կարողանում նրան կծել, անգլիացիները հանում են նրա հագուստը, իսկ հետո օձերը սպանում են նրան։

Ռագնարի որդիները հարձակվում են Անգլիայի վրա, բայց Իվարը չի ցանկանում կռվել, քանի որ անգլիական բանակը չափազանց մեծ է․ նա վախենում է, որ նրանք կպարտվեն և ստիպված կլինեն նորից տուն վերադառնալ։ Իվարը, այնուամենայնիվ, մնում է Անգլիայում և խնդրում է Էյլային վերգելդ՝ պնդելով, որ չի կարող տուն գնալ առանց որոշ փոխհատուցման ՝ եղբայրներին ցույց տալու համար։ Իվարը միայն հող է խնդրում։ Ստանալով Յորկը՝ նա դառնում է ամբողջ Անգլիայի դաշնակիցը։

Իվարը հրամայում է իր եղբայրներին, որ հարձակվեն Անգլիայի վրա։ Նրանց հետ էին նաև մի շարք անգլիական առաջնորդներ։ Հաղթելով նրանք սպանում են Էյլային՝ փորելով Արյունոտ արծիվ։

Իվարը թագավոր է դառնում Անգլիայի հյուսիս-արևելքում, որը պատկանում էին նրա նախահայրերին (այսինքն՝ Իվար Վիդֆամնին և Սիգուրդ Հռինգին)։ Նա ունենում է երկու որդի՝ Ինգվար և Հուստո։ Նրանք հնազանդվում են իրենց հայր Իվարին և խոշտանգում նահատակ Էդմունդ թագավորին՝ վերցնելով նրա տիրույթները։

Ռագնարի և նրա որդիների այս իրադարձություններից հետո պատմվածքը շարունակվում է՝ ներառելով տեղեկություններ անգլիացի, դանիացի և նորվեգացի թագավորների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]