Արյունոտ արծիվ
«Արյունոտ արծիվ» (շվեդ.՝ blodörn, նորվ.՝ blodørn, դան․՝ blodørn), վիկինգների ժամանակաշրջանի լեգենդար մահապատիժ, որը կայանում էր հետևյալ կերպ. դատապարտվածի մեջքից ջարդում էին կողերը, թևերի նման տարածում էին դրանք և թոքերը դուրս էին հանում։ Տվյալ դեպքում վաղաժամ մահվան պատճառ պետք է հանդիսանար վնասվածքային շոկը կամ պնևմոտորաքսը։
Պատմաբանների մեծ մասը կասկածի տակ է դնում նման մահապատժի գոյության փաստը կամ էլ այն համարում էր թշնամիների դիակների նկատմամբ ծիսական ծաղր։ «Արյունոտ արծվի» մասին հաղորդագրությունները որոշ դեպքերում համարվում են քրիստոնյա պատմիչների հակահեթանոսական քարոզչություն կամ ուշ ժամանակաշրջանի սկալդերի վառ երևակայության արդյունք։
Հակառակորդի մեջքին «արյունոտ արծվի» կերտումը հիշատակվում է «Օլաֆ Թրյուգվասոնի մասին մեծ սագայում», «Օրկնեական յարլերի մասին սագայում», ինչպես նաև Իվար Անոսկորի և նրա եղբայրների վրեժի մասին Էլա II-ից` իրենց հայր Ռագնար Լոդբրոկի մահվան համար։ Այդ կարճ հիշատակումներից դժվար է պատկերացում կազմել տվյալ մահապատժի բնույթի մասին։
Ուշ քրիստոնեական պատմիչների մոտ «արյունոտ արծիվ» վերաճեց չարագուշակ մանրամասնություններով և սկսեց որպես բարբարոս դաժանության օրինակ բերվել։ Օրինակ` Սաքսոն Գրամատիկուսը իր «Դաների գործերի» (լատ.՝ Gesta Danorum) 9-րդ գրքում հայտնում է, որ Էլայի մահապատժի ժամանակ նրա մեջքին աղ էին լցնում։
Որպես Օդինին թշնամիներ զոհաբերելու նման ծեսի գոյության հաստատում բերվում է Գոթլանդի հուշաքարերից մեկի` Ստուրա-Համարյան քարի վրայի ոչ այնքան հստակ պատկերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roberta Frank. «Viking Atrocity and Skaldic Verse: The Rite of the Blood-Eagle». The English Historical Review. Vol. 99, No. 391, Apr. 1984.