Ռագնար Լոդբրոկ
Ռագնար Լոդբրոկ Ragnarr Loðbrók | |
---|---|
Դանիայի առասպելական արքա | |
Ծնվել է՝ | 9-րդ դար |
Ծննդավայր | Սկանդինավիա |
Մահացել է՝ | մոտ 9-րդ դար |
Վախճանի վայր | Նորթումբրիա, Միացյալ Թագավորություն |
Ազգություն | վիկինգ |
Ուղեկից | Լագերտա, Տորա Գոտլանդից, Ասլոուկ |
Տոհմ | Scylding?, Մունսյո դինաստիա և Yngling? |
Վիկինգներ | |
Հայր | Sigurd Hring? |
Երեխաներ | Բյորն Երկաթակող, Ուբբա, Հվիցերկ, Սիգուրդ Օձաչյա, Իվար Անոսկր, Halfdan Ragnarsson? և Rognvald Ragnarsson? |
Ռագնար Լոդբրոկ (lod-ճակատագիր, brog- դրոշ) պատմվում է, որ նրա բանակի դրոշի վրա պատկերված էր Օդինի ագռավը ՝ թևով ցույց տալով արշավանքի ուղղությունը[1], մահապատժի է ենթարկվել 865 թվականին, կիսադիցաբանական կերպար է, դանիացի կոնունգ Ինգլինգների սերնդի ներկայացուցիչ, Բյորնի ՝ Մունսյո դինաստիայի հիմնադրի հայրը։
Առասպելական կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուսալի աղբյուրներ, որոնք փաստում են Ռագնարի գոյությունը, չկան։ Հիմանականում՝ նրա կյանքի գլխավոր իրադարձությունների և գործունեության մասին իմանում ենք սկանդինավյան սագաներից, որոնք պատմում են ՝ ինչպես էր կազմակերպում վերջինս իր արշավանքներն ու ծովային մարտերը։ Կարծում են, որ պատմական Ռագնարը (եթե եղել է) գործել է IX դարի առաջին կեսին և եղել է Դանիայի ամենամեծ ազդեցություն ունեցող ռազմական առաջնորդներից մեկը։ Հավանական է, որ նա եղել է Սիգուրդ Մատանու որդին։ Մականվան հետ կապված լեգենդը այն է, որ Ռագնարը հագել է հատուկ կաշվե տաբատներ, որոնք կարվել են կնոջ՝ Լագերտայի կողմից, և կատարել թալիսմանի դեր։
Ռագնարի հետ կապված գլխավոր իրադարձությունը Ֆրանսիայի վրա հարձակվելն ու Փարիզը, 845 թվականին, գրավելն է, նաև Նորտումբիայի վրա հարձակումը 865 թվականին։ Դեպի Փարիզ արշավանքի ժամանակ նա ղեկավորում էր 120 նավից և 5000 զինվորից կազմված էսկադրան՝ Սենի հոսանքով բարձրացող։ Քաղաքը գրավվեց վիկինգների կողմից, իսկ արևմտաֆրանկիայի արքան՝ Կարլ Ճաղատը, որպեզսի ապահովագրի Փարիզը ավերումից, վճարեց 7000 ֆունտ արծաթ։ Չնայած Ռագնարը պահեց իր խոսքը և թողեց Փարիզը առանց ավերակների, սակայն հետդարձին հյուսիսային Ֆրանսիան ամբողջովին թալանեց։ Համարվում է, որ Ռագնարը գրավեց Փարիզը 845 թվականի մարտի 28-ին։
865 թվականին, Բրիտանիա արշավանքի ժամանակ, Ռագնարի նավը Նորտումբրիայում խրվեց ծանծաղուտի մեջ։ Նրա բանակը ջախջախվեց, իսկ ինքը գերի ընկավ և Էլլա II արքայի հրամանով ՝ նետվեց թունավոր օձերով լի փոսը, որտեղ մահացավ տանջալի մահով։ Լեգենդները պատմում են, որ մեռնելիս Ռագնարը գոչեց.«Ինչպե՜ս կխռխռացնեին իմ հարազատ գոճիները ՝ իմանալով, ինչպիսին է իմ՝ ծեր վարազի, վիճակը»։ Այդպես նա զգուշացրեց Էլլային, որ իր գոճիները, գտնվելով Շվեդիայում, վրեժ կլուծեն հոր համար։
Համաձայն միֆերի, Ռագնարի բազմաթիվ որդիները (Իվր, Բյորն և այլք) 867 թվականին ներխուժեցին Անգլիա, վրեժ լուծեցին հոր մահվան համար և սկիզբը դրեցին կղզու դանիական նվաճման։ Ռագնարի որդիները գերի վերցրին, իսկ հետո մահապատժի ենթարկեցին արքա Էլլային, որը մահացավ սարսափելի տանջանքների մեջ։ Նորտումբրիայի թագավորությունը, Մյորսիան և Արևելյան Անգլիան թալանվեցին։ Ի վերջո՝ Ռագնարի սերնդին կանգնեցրեց Ալֆրեդ Ուեսեկսցին՝ ջախջախելով նրանց զորքը 878 թվականին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լագերտայի հետ ամուսնությունից (Hlaðgerðr)[2]:
- Որդի Ֆրինդլեյվ
- երկու անհայտ անուններով աղջիկ
- Երկրորդ ամուսնությունից Գոտլանդցի Տորայի հետ (Þóra Borgarhjǫrtr)
- Էյրիկ
- Ագնար
- Ասլաուգից (Áslaug Sigurðardóttir) որդիներ[3]։
- Իվար Անոսկր (մահացել է 873)
- Բյորն Երկաթակող
- Հվիցերկ
- Օձաչյա Սիգուրդ
- որդիներ և դուստր անհայր անուններով մայրերից։
- Ուբա (մահացել է 878)
- Հարալդ
- Հալֆդան (Դուբլինի արքա) (մահացել է 877)
- Ուլվ
- Ռագնհիլդ
Որդիներից յուրաքանչյուրը ժառանգության տերն էր և կրել է կոնունգի տիտղոսը։
Ժամանակակից արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռագնար Լոդբրոկ - Հարի Հարիսոնի «Մուրճ և խաչ» գրքի հերոսներից մեկը,
- Ռագնար Լոդբրոկ - Ջեկ Լոնդոնի «Միջաստղային թափառական» գրքի հերոս,
- Ռագնար Լոդբրոկ - Էդիսոն Մարշալի «Վիկինգ» գրքի հերոսներից մեկը,
- Ռագնար Լոդբրոկ -Մարիա Սեմյոնովնայի «Երկու արքա» պատմության հերոսներից մեկը,
- Ռագնար Լոդբրոկ - Ալեքսանդր Մազինի «Վիկինգ» սագայի հերոսներից մեկը
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիկինգներ» (1958) Ռագնար արքայի դերում ՝ Էռնեստ Բորգնայն
- Վիկինգներ (հեռուստասերիալ) / Vikings (2013—2017; Իռլանդիա, Կանադա) Ռագնարի դերում ՝ Թրեյվիս Ֆիմել
Խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crusader Kings II խաղում գործող կերպար չէ։ Սկսվում են գործողությունները նրա որդիների ՝ Անգլիան գրավելով և Էլլայից վրեժ լուծելով։
- Sid Meier’s Civilization III «Քաղաքակրթություն» սերիայում. Play the World и Sid Meier’s Civilization IV: Warlords Ռագնարը գլխավորում է վիկինգների քաղաքակրթությունը։
- Mount & Blade խաղում Նորդերի թագավությունը գլխավորում է արքա Ռագնարը
- Mount & Blade : Warband-Viking Conquest.
- Rune խաղի գլխավոր հերոսը հանդիսանում է Ռագնարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. Я. Гуревич Походы викингов. — М.: Наука, 1966.
- ↑ Elton Oliver, F.Y. Powell The first nine books of the Danish history of Saxo Grammaticus. — Ripol Classic, 1984. — P. 364. — 435 p. — ISBN 5875747412
- ↑ «Прядь о сыновьях Рагнара» (ռուսերեն). Северная Слава — перевод Потанина Н. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Լոդբրոկ» հոդվածին։ |
|