Իվար Անոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվար Անոսկր
դան․՝ Ivar Ragnarsson
Ծնվել է9-րդ դար
ԾննդավայրԴանիա
Մահացել էոչ վաղ քան 787 և ոչ ուշ քան 878
Մահվան վայրԱնգլիա
Ծնողներհայր՝ Ռագնար Լոդբրոկ, մայր՝ Ասլաուգ
Զբաղեցրած պաշտոններմիապետ

Իվար Անոսկր (հին սկանդինավերեն՝ Ívarr hinn Beinlausi, անգլո-սաքսոներեն՝ Hyngwar, 9-րդ դար, Դանիա - ոչ վաղ քան 787 և ոչ ուշ քան 878, Անգլիա), Դանիայի վիկինգների առաջնորդ, Ռագնար Լոդբրոկի որդին, ով մարտի դաշտում աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր եղբարների հետ Իվար Անոսկրը գլխավորել է «հեթանոսների մեծ բանակը», որը 865 թվականին ներխուժում է Արևելյան Անգլիա։ 867 թվականին նա ջախջախում է Նորտումբրիայի թագավոր Էյլե II-ի բանակը, իսկ վերջինիս դատապարտում տանջամահության։ Նույն թվականին իրեն է ենթարկում Նորտումբրիան՝ նորմանների թագավորությունը։ 870 թվականին Իվար Անոսկրը հրամայում է սպանել Արևելյան Անգլիայի թագավոր Էդմունդին։

«Անոսկր» մականվան պատճառն այնքան էլ պարզ չէ։ Կա վարկած որ նրան այդպես են անվանել նրա գերճարպիկ լինելու պատճառով, իսկ այլ վարկածի համաձայն նա տառապել է պաթոլոգիական հիվանդությամբ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռագնարի որդիների մասին ասքը» հաղորդում է․ «Նա չուներ որդիներ, որովհետև շատ թեթևամիտ էր, և կյանքում չտեսավ ո՛չ սեր ո՛չ կիրք․ նա չուներ իմաստության և դաժանության պակաս․ մահացավ նա ծերության մեջ Էնգլանդում, և թաղվեց ժայռաբլուրում։

Իվարի դիակի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Ասք Ռագնարի և նրա որդիների մասին» (գրված XVIII դարում) աշխատության, նախքան մահանալը, Իվարն ասել էր, որ իր ոսկոորները կպաշտպանեն երկիրը դրսից եկող բոլոր ոտնձգություններից։ Այդ պատճառով, երբ Վիլհելմ I Նվաճողը ներխուժեց Բրիտանիա, նրա առաջին գործն եղավ քանդել ժայռաբլուրը, որտեղ ըստ ավանդության թաղված էր Անոսկրը, և կրակի մատնել այն։

«Իվարը կառավարեց Անգլիան մինչ խոր ծերություն և մահացավ հիվադությունից։ Եվ երբ մահամերձ էր, հրամայեց որ նրան տանեն երկրի ամենախոցելի վայրը, որպեսզի թշնամիները գալով այդտեղ չկարողանան հաղթանակ տանել։»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասք Ռագնարի և նրա որդիների մասին, XVIII

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]