Ասլաուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասլաուգ
Aslaug
Kraka by Winge.jpg
ԱմուսինՌագնար Լոդբրոկ
ՀայրԶիգֆրիդ
ՄայրԲրունհիլդա
ԵրեխաներHalfdan Ragnarsson?, Իվար Անոսկր, Հվիտսերկ, Սիգուրդ Օձաչյա և Բյորն Երկաթակող

Ասլաուգ (նաև հայտնի է որպես Ասլյոուգ, Կրակա և Կրաբա), սկանդինավյան դիցաբանության թագուհի, որը հայտնվում է Սնորիի «Էդդա»-ում, «Վյոլսունգների սագա»-ում և Ռագնար Լոդբրոկի սագայում՝ որպես նրա երրորդ կին:

Ասլաուգի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Սագա Ռագնար Լոդբրոկի մասին» գրքի Ասլաուգը Զիգֆրիդի և Բրյունհիլդայի[1] դուստրն էր, բայց դաստիարակվել է Բրյունհիլդ Գեյմերի խորթ հոր կողմից։ Զիգֆրիդի և Բրյունհիլդայի մահից հետո Գեյիմին մտահոգված էր Ասլաուգի անվտանգությամբ, ուստի նա խորամանկության գնաց աղջկան թաքցնելու համար: Նա շրջագայել է աղքատ Հարփերի անվան տակ և իր հետ տարել մի եղնիկ որի մեջ էլ տաքնվել էր աղջիկը:

Մի անգամ նրանք ժամանում են Նորվեգիայում գտնվող Լինեսնեսս Սփանգերեյդ, որտեղ գիշերում են գյուղացի Ակեի և նրա կնոջ՝ Գրիմայի տանը:Սակայն ամուսինները սպանում են Գեյմերին և փոքրիկ աղջկան իրենց դուստրը համարեցին և տվեցին Կրակա անվանումը:

Մի անգամ լոգանքի ժամանակ աղջկան տեսնում են լեգենդար թագավոր Ռագնար Լոդբրոկի զինվորիներից մի քանիսը: Նրանք հիանում էին Կրակայի գեղեցկությամբ, և հացը, որ թխում էին, այրվեց, երբ Ռագնարը հարցրեց նրանց պատահարի պատճառների մասին, նրանք պատմեցին նրան աղջկա մասին: Ռագնարը հրավիրեց նրան իր մոտ բայց որպեսզի ստոգի աղջկա իմաստության չափը նրան հրամայեց որ նա գա ոչ հագնված և ոչ մերկ, ոչ կուշտ և ոչ քաղցած, ոչ միայնակ, այլ ուղեկցվի: Կրական փաթաթվեց ձկնորսական ցանցում, սոխ կծեց և ուղեկցվեց միայն մեկ շան կողմից: Ռագնարը հիանալով Կրակայի իմաստությամբ և գեղեցկությամբ նրան առաջարկում է ամաուսնանլ իր հետ բայց աղջիկը հրաժարվեց ամուսնանալ մինչև որ Ռագնարը ավարտի իր առաքելությունը Նորվեգիայում: Նրանք ունեցան չորս որդի Իվար Անոսկրը, Սիգուրտ Օձաչկանին,Վիցերգը և Ուբբեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jurich Marilyn (1998)։ Scheherazade's Sisters: Trickster Heroines and Their Stories in World Literature (անգլերեն)։ Greenwood Publishing Group։ ISBN 9780313297243 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]