Զիգֆրիդ (էպոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիգֆրիդ
BürgerPark Bremen 21-04-2006 0044.jpg
Տեսակմարդ, որը հնարավոր է՝ հորինված է, առասպելական կերպար և գեղարվեստական կերպար
Ներկայացված էDie Nibelungen?, Նիբելունգի մատանին, Dark Kingdom: The Dragon King?, Նիբելունգների երգը և Զիգֆրիդ
Մասն էՍկանդինավյան դիցաբանություն
Սեռարական
ԵրեխաներԱսլաուգ և Svanhildr?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, արկածախնդիր և dragonslayer
Siegfried Վիքիպահեստում

Զիգֆրիդ (գերմ.՝ Siegfried, նաև` Զիգուրդ), Սկանդինավյան դիցաբանության և էպոսի գլխավոր հերոսներից, Նիբելունգների երգը ազգային էպոսի հերոսը:

Զիգֆրիդ կերպարի հիմնական հատկանիշներն են նրա գերհզոր ուժը, անվախությունը և մեծ քաջությունը: Հերոսի կենսագրությունը շատ է տարբերվում առանձին բանաստեղծություններում. տարբերվում են ինչպես նրա ծագման, այնպես էլ` հետագա կյանքի մասին ներկայացվող տվյալները: Նրա սպանության պատճառները, սպանության գտնվելու վայրն ու օգտագործվող կախարդական առարկաները տարբեր կերպ են ներկայացվում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի համաձայն` Զիգֆրիդը հզոր զինվոր էր, որը մի շարք սխրանքներ էր գործել: Նրա սխրանքներից մեկը վիշապի դեմ պայքարն էր: Մարմինը պատելով վիշապի արյունով և յուղով՝ ձեռք է բերում անխոցոլիություն, սակայն մեջքի մի հատված անպաշտպան է մնում: Զիգֆրիդը ամուսնանում է գեղեցկուհի Կղիմհիլդի՝ բուրգունդական Գունտեր թագավորի քրոջ հետ, և թագավորի համաձայնության դիմաց օգնում է նրան ամուսնանալ Իսլանդիայի թագուհի Բղունհիլդայի հետ:

Հարսանիքի ժամանակ Զիգֆրիդը գաղտնի կերպով փոխարինում է Գունտերին և բարեհաջող անցնում է բոլոր այն փորձությունները, որը պատրաստել էր Բղունհիլդան փեսացուի համար: Որոշ ժամանակ անց Բղունհիլդան իմանում է այդ մասին և համոզում է Հագենին՝ Գունտերի վասալներից մեկին, վրեժ լուծել Զիգֆրիդից խաբեության համար: Որսի ժամանակ Հագենը սպանում է Զիգֆրիդին՝ խրելով սուրը մեջքի անպաշտպան մասը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգուրդ և and Զիգֆրիդ (Sigurd և Siegfried) անվանումները չունեն նույն ստուգաբանությունը: Երկուսն էլ ունեն առաջին նույն` պրոգերմանական *sigi- մասնիկը, որը նշանակում է հաղթանակ: Երկու անվանումների երկրորդ մասնիկները տարբեր են, այսպիսով, Siegfried-ում *-frið արմատը պրոգերմանական է, ինչը նշանակում է խաղաղություն, Sigurd-ում *-ward արմատը նշանակում է պաշտպանություն[1]: Չնայած նրանք չունեն նույն երկրորդ մասնիկը, սակայն ակնհայտ է, որ ըստ Սկանդինավյան պահպանված գրավոր աղբյուրների Զիգֆրիդը համարվում է Զիգուրդ անվանման մայրցամաքային տարբերակը[2]:

Siegfried-ի սովորական ձևը միջին բարձր գերմաներենում Sîvrit կան Sîfrir է` *sigi- մասնիկով կապված։ Այս անվան ձևը ընդհանուր էր նույնիսկ հերոսական պոեզիայից դուրս իններորդ դարից ի վեր, չնայած Sigevrit ձևը նույնպես կապված է միջին հոլանդերենի Zegevrijt ձևի հետ։ Վաղ միջին գերմաներենում անվանումը դառնում է Seyfrid կամ Seufrid (արտասանվում է Sewfrid)[1]: Siegfried-ի ժամանակակից ձևը հաճախակի չէր հաստատվում մինչև տասնյոթերրորդ դարը, որից հետո այն ավելի տարածված է դարձել[3]: Ներկայումս Siegfried անվանումը երբեմն ևս օգտագործվում է[4]:

Հին Նորվեգական Sigurðr անվանումը կրճատվել է *Sigvǫrðr սկզբնագրից[1], որը իր հերթին ծագել է ավելի հին *Sigi-warðuR-ից[5]: Սկզբնապես դանիական Sivard ձևը նույնպես ծագել է այս տեսակից[6]: Հերման Ռայխերտը նշում է, որ –vǫrðr արմատի ձևը –varðr-ի փոխարեն միայն հնարավոր է գտնել Sigurd անվանման մեջ, ուրիշ անձնական անունների հետ միասին –varðr ձևը օգտագործելու փոխարեն. նա ենթադրում է,որ –vǫrðr ձևը հնարավոր է ունենար կրոնական կարևորություն, մինչդեռ –varðr-ը բացառապես ոչ կրոնական իմաստ ուներ[7]:

Արվեստում և զանգվածային մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Böldl Klaus, Preißler Katharina (2015)։ «Ballade»։ Germanische Altertumskunde Online։ Berlin, Boston: de Gruyter