Jump to content

Ջրավաճառ տղան (արձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրավաճառ տղան

«Ջրավաճառ տղան» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/208
Համայնք Կենտրոն
Գտնվում է Շահումյանի հրապարակում
Բարձրություն 2,2 մ
Քանդակագործ(ներ) Հովհաննես Բեջանյան
Ճարտարապետ(ներ) Սպարտակ Կնտեղցյան
Հիմնադրում 1970
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության ավարտ նոյեմբեր, 1970
Ներկա վիճակ կանգուն


«Ջրավաճառ տղան» քանդակ (մյուս անվանումը՝ «Երևանի սառը ջուրը»), գտնվում է Երևանում` Անգլիական այգում, տեղադրվել է 1970 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հին Երևանի խորհրդանիշներից է՝ նվիրված նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին։

Քանդակը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը 2,2 մետր է։

Քանդակը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին Շահումյանի հրապարակում։

1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ տղան» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադարձվեց նախկին տեղը[1]։

2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  2. ««Ջրավաճառ տղան» արձանը վերադարձվեց իր տեղը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.