Ջրային քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրային քաղցկեղ
Noma.jpg
Տեսակվարակիչ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունՍտոմատոլոգիա
Noma (disease) Վիքիպահեստում

Ջրային քաղցկեղ, նոմա (հուն․ vojLifi, տարածվող ուտիչ մեռուկախոց), հիվանդություն, նման է թաց գանգրենային։ Պատճառները պարզաբանված չեն, սակայն հայտնի է, որ առաջանում է հիմնականում վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, դիզենտերիա, տիֆ, մալարիա, լեյշմանիոզ) հետևանքով, հյուծված երեխաների (մեծ մասամբ 2-6 տարեկանի) մոտ։ Ախտահարվում են բերանի խոռոչի լորձաթաղանթները, դեմքի հյուսվածքները, երբեմն՝ սեռական օրգանները, ուղիղ աղիքը ևն։ Ընդհանուր ոչինչ չունի չարորակ նորագոյացության հետ։ Բուժումը անտիբիոտիկներ, հակագանգրենային շիճուկներ, արյան փոխներարկում, վիտամիններով հարուստ սնունդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png