Լնդաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լնդաբորբ, գինգիվիտ (լատ.gingiva), լնդերի հիվանդություն, որն ունի բորբոքային, տարաճական և այլ բնույթ։ Պատճառներն են՝ լնդերի հյուսվածքների վրա արտաքին գրգռիչների (կապար, մանգան, բիսմութ) անմիջական ազդեցությունը, օրգանիզմի ռեակտիվականության ընդհանուր կամ տեղական խանգարումները։ Արտահայտվում է լնդերի ցավոտությամբ և արյունահոսությամբ։ Վնասակար գործոնների երկարատև ազդեցությունից առաշանում են լնդերի դեստրուկտիվ (քայքայիչ) փոփոխություններ, խոցոտում, էրոզիա։ Մեռուկացման հատվածների ի հայտ գալը ուղեկցվում է օրգանիզմի թունավորման երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաջանում է գլխացավ, անքնություն, բերանի տհաճ հոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 649 CC-BY-SA-icon-80x15.png