Ջումա մզկիթ (Շամախի)
Ջումա մզկիթ ադրբ.՝ Cümə Məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Շամախի |
Հիմնվել է | 743 |
Կառուցման սկիզբ | 743-744 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Մեսլեմե իբն Աբդուլմալիք |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Զիվեր բեկ Ահմեդբեկով և Józef Plośko? |
Ոճ | Շիրվան-Աբշերոնի դպրոց |
Ջումա մզկիթ (ադրբ.՝ Cümə Məscidi), 8-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Շամախիում։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ամենահին մզկիթն է[1]։ Իսկ Կովկասում և Մերձավոր Արևելքում ամենահին մզկիթը, Դերբենտի Ջումա մզկիթից հետո[2][3]։
Մզկիթը գրանցվել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից `որպես հանրապետական նշանակության պատմական և մշակութային հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը կառուցվել է 743-744 թվականներին՝ Արաբական տիրապետության ժամանակ[4]։ Ներկա մզկիթը կառուցվել է արաբական ժամանակաշրջանի հնագույն մզկիթի տեղում[5]։ Շամախիի Ջումա մզկիթը պատկանում է Շիրվան-Ապշերոնի ճարտարապետական դպրոցին։ Մզկիթը կառուցված է Խորասանի կառավարիչ Աբու-Մուսլիմի իշխանության ժամանակաշրջանում։
1902 թվականի երկրաշարժը լուրջ վնաս հասցրեց Շամախիին։ Երկրաշարժի ժամանակ մզկիթը վնասվել է։ Ջումա մզկիթի առաջին վերակառուցումը սկսվեց 12-րդ դարի վերջին։ Մզկիթի երկրորդ վերակառուցումը տեղի ունեցավ 17-րդ դարում, Սեֆյանների դարաշրջանում։ 1859 թվականի երկրաշարժի ժամանակ մզկիթը վնասվել է։ Մզկիթի վերակառուցումն իրականացվել է Գասիմ բեկ Հաջիբաբաբեկովի կողմից 1860 թվականին։ 1909 թվականին մզկիթը ամբողջությամբ վերակառուցվել է հայտնի ճարտարապետ Իոսիֆ Պլոշկոյի կողմից։
2009 թվականի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Շամախի Ջումա մզկիթը» վերականգնելու հրամանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Azerbaijan // The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture / Edited by Jonathan M. Bloom and Sheila Blair. — Oxford University Press, 2009. — Т. II. — С. 237. — ISBN 9780195309911.
- ↑ Мурадов В. Г. Градостроительство Азербайджана XIII-XVI вв. — Б.: Элм, 1984. — С. 94. — 127 с.
- ↑ Исмаилов Э. Э. Персидские принцы из дома Каджаров в Российской империи. — М.: Старая Басманная, 2009. — С. 224. — 593 с.
- ↑ Мамед-заде К. М. Строительное искусство Азербайджана (с древнейших времён до XIX века) / Научный редактор aкадемик АН Азерб. ССР А. В. Саламзаде. — Баку: Элм, 1983.
- ↑ Мамед-заде К. М. Строительное искусство Азербайджана (с древнейших времён до XIX века) / Научный редактор aкадемик АН Азерб. ССР А. В. Саламзаде. — Баку: Элм, 1983.