Ջուլիան Փիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Փիրս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 15, 1937(1937-04-15) (87 տարեկան)
Ծննդավայր՝Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
183 սանտիմետր[1]
Քաշ՝77 կիլոգրամ[1]

Ջուլիան Բրայան Փիրս ( անգլ. ՝ Julian Brian Pearce, ապրիլի 15, 1937(1937-04-15), Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), ավստրալիացի մականախաղորդ / հոկեյիստ, պաշտպան։ 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Փիրսը ծնվել է 1937 թվականի ապրիլի 15-ին Հնդկաստանի Ջաբալպուր քաղաքում։

Մանկությունն անցկացրել է Բրիտանական Հնդկաստանում, որտեղ սովորել է խոտի հոկեյ խաղալ։ 1947 թվականին, Հնդկաստանի անկախացումից և Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, նրա հայրը իր տղաներից Սեկի հետ տեղափոխվել է Ավստրալիա և հաստատվել Պերտում։ 1948 թվականին նրանց միացել են ընտանիքի մնացած անդամները[2]։

Ջուլիանն սկզբում ընդգրկվել է Արևմտյան Ավստրալիայի հավաքականում։ 1960 թվականին Հռոմի օլիմպիական խաղերում հանդես է եկել Ավստրալիայի հոկեյի հավաքականի կազմում, որն զբաղեցրել է 6-րդ տեղը։ Հաջորդ՝ Տոկիոյի օլիմպիադայում գրավել են 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։ 1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերում Ջուլիանը, դարձյալ Ավստրալիայի մականախաղի հավաքականի կամում հանդես գալով պաշտպանի դիրքում և մասնակցելով 10 հանդիպման, նվաճել է արծաթե մեդալ։

1970 թվականից նա այլևս չի մասնակցել միջազգային մրցախաղերի, բայց մինչև 1980-ականների կեսերը շարունակել է հանդես գալ նահանգային մակարդակի մրցումներում՝ որպես Թրինիթի թիմի խաղացող-մարզիչ։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Փիրսի բոլոր եղբայրները՝ Էրիկը, Գորդոնը, Մելը և Սեկը, նույնպես խաղացել են Ավստրալիայի մականախաղի հավաքականի կազմում։ Բոլորը, ի տարբերություն նրա, հարձակվողներ էին։ Մել Փիրսը (1928–2011)[3] մասնակցել է 1956 թվականի, Էրիկ Փիրսը՝ (ծնվ. 1931)[4]՝ - 1956, 1960, 1964 և 1968 թվականների, Գորդոն Փիրսը (ծնվ. 1934)[5]՝ 1956, 1960 եւ 1968 թվականների ամառային օլիմպիական խաղերին։

Մել Փիրսի դուստրը՝ Քոլին Փիրսը (ծնված 1961 թ.)[6] խաղացել է Ավստրալիայի մականախաղի կանանց հավաքականում։ 1983 թվականին նա նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը և մասնակցել 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերին։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Ջուլիան Փիրսն ընդգրկվել է Արևմտյան Ավստրալիայի մականախաղի փառքի սրահում[2], 1999 թվականին՝ Ավստրալիայի մարզական փառքի սրահում (Մելբուրն)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 W. A. Hall of Champions inductee booklet. — Western Australian Institute of Sport, 2006. — С. 86.
  3. «Mel Pearce Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Julian Pearce Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  5. «Gordon Pearce Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Colleen Pearce Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  7. «Sport Australia Hall of Fame - Member Profile». www.sahof.org.au. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]