Ջուլբարս (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլբարս
Տեսակծառայողական շուն և Արևելաեվրոպական հովվաշուն
Սեռարու
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԽՍՀՄ
Սատկել է20-րդ դար
ՏերԴինա Վոլկաց
Անվանված էՋուլբարս (ֆիլմ, 1935)

Ջուլբարս, ականաորոնողական ծառայության շուն, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Եղել է Խարկովի կինոլոգ-հրահանգիչ, 37-ի հրամանատար Ալեքսանդր Մազովերի կնոջ՝ Դինա Սողոմոնի Վոլկացի անձնական շունը[1]։

Մականվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլբարս անունով մեկ այլ շուն, խորհրդային БА-10 զրահամեքենայի անձնակազմի շունը

1935 թվականին, երբ թողարկվեց համանուն ֆիլմը, «Ջուլբարս» («վագր») մականունը հայտնի դարձավ՝ հատկապես հովվաշների համար[2]։ Պատերազմին մասնակցած շատ շներ կրում էին այս մականունը, ինչի պատճառով նրան հաճախ շփոթում էին հայտնի սակրավոր շան հետ։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլբարսը կարողանում էր առանց մեծ ջանքերի հայտնաբերել 7,5 հազար ական և ավելի քան 150 արկ։ Ջուլբարսը մասնակցել է Դանուբի ափի պալատների, Պրահայի ամրոցի և Վիեննայի մայր տաճարի ականազերծմանը։

1944 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի օգոստոսը մասնակցելով Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքում ականազերծմանը՝ «Ջուլբարս» մականունով ծառայողական շունը հայտնաբերել է 7468 ական և ավելի քան 150 արկ[3]։ Շան զարգացած հոտառության մասին նշել են նաև Կանևում Տարաս Շևչենկոյի գերեզմանը և Կիևի Վլադիմիրի տաճարը ականազերծած սակրավորները[4]։

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետում Ջուլբարս շան մասին կա մի քանի առասպել։

Ապացուցվել է, որ 1945 թվականի մարտի 21-ին մարտական առաջադրանքի հաջող կատարման համար Ջուլբարսը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նա միակ շունն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստացել է այդ պարգևը[1]։ Սակայն դա չի հաստատվում պարգևատրման տվյալների բազաներում, իսկ պարգևի կանոնադրությունը չի ենթադրել պարգևատրել կենդանիներին։

Նշվում է նաև, որ Հաղթանակի շքերթի ժամանակ Ջուլբարսին տարել են Ստալինի տարազաբաճկոնի (որոշ աղբյուրներում՝ շինելի) տեփուրի վրա (որոշ աղբյուրներում՝ ձեռքերի վրա) վերջինիս անձնական կարգադրությամբ, քանի որ շունը չէր կարող ինքնուրույն քայլել՝ վերջերս ստացած վիրավորման պատճառով[1]։ Դա ևս չի հաստատվել շքերթի լուսանկարներում։ Պատմաբան Վլադիմիր Մեդինսկին վերջնականապես հաստատել է, որ շունը Հաղթանակի շքերթում չի եղել[5]։

Ենթադրվում է, որ երկու առասպելների սկզբնաղբյուրը Մարկ Շթեյնբերգի հոդվածներն են «Հրեական աշխարհ» և «Ռուսական գլոբուս» ինտերնետ-հրատարակություններում։

Կա նաև ենթադրություն, որ Ջուլբարսը նկարահանվել է Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Овчарка Джульбарс - собака-герой войны». Русская Правда. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  2. Два лётчика и собака
  3. Центральный архив Министерства обороны
  4. Их нужно знать по именам!
  5. «Мединский: легендарный пес Джульбарс не участвовал в Параде 1945 года». РИА Новости (ռուսերեն). 20200615T1413. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Светлана Гладыш. Гражданская специальность — актриса.
  • Лужков Ф. М. Служебные собаки и их применение. — М., 1963.