Ջուզեպպե Պազոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուզեպպե Պազոտտո
Ծնվել էհուլիսի 6, 1954(1954-07-06) (65 տարեկան)
ԾննդավայրԲովոլոնե, Վերոնա, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ եպիսկոպոս և titular bishop?

Ջուզեպպե Պազոտտա (իտալ.՝ Giuseppe Pasotto, հուլիսի 6, 1954 թվական, Բովոլոնե, Իտալիա), կաթոլիկ եպիսկոպոս, Կովկասի կաթոլիկ ադմինիստրատուրայի սպասավոր և հոգևոր առաջնորդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Պազոտտոն ծնվել է 1954 թվականի հուլիսի 6-ին Իտալիայի Բովոլոնե քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հիսուսի Քրիստոսի սուրբ ստիգմատների քահանայական կոնգրեգացիան: 1979 թվականի մայիսի 12-ին օծվել է որպես հոգևոր սպասավոր:

1993 թվականին նշանակվել է Վրաստանում: 1996 թվականին Ջուզեպպե Պազոտտոն նշանակվել է Վատիկանի սուրբ պատվիրակը Կովկասի կաթոլիկ ադմինիստրատուրայում: Զուգահեռաբար նշանակվել է նաև Վրաստանի և Հայաստանի կաթոլիկների առաջնորդ:

2000 թվականի հունվարի 6-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը Ջուզեպպե Պազոտտոյին շնորհել է Մուստիի պատվավոր եպիսկոպոս տիտղոսը:

2008 թվականին՝ Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ջուզեպպե Պազոտտոն քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ «մարդկանց թողել են մենակ ռուս հսկայի հետ, իսկ Արևմուտքը միայն գիտե, թե ամեն ինչ լավ է»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]