Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ
![]() |
|
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Ջուզեպպե Մեացցայի անվան Սան Սիրո մարզադաշտ |
Տեղագրություն | Միլան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1925 |
Կառուցված | 1925 |
Բացված | 1926 սեպտեմբերի 19 |
Կառուցման գին | ₤5,000,000 (1926), ₤5,100,000 (1939), $60,000,000 (1989) |
Ճարտարապետ | Ուլիսե Ստաչին |
Սեփականատեր | Միլան |
Տարողություն | 80 018 |
Տնային թիմ | Միլան ՖԱ և Ինտեր Միլան |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Կայք | sansiro.net |
Կոորդինատներ: 45°28′41″ հս․ լ. 9°7′26″ ավ. ե. / 45.47806° հս․. լ. 9.12389° ավ. ե. | |
Stadio Giuseppe Meazza Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո մարզադաշտը (իտալ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտալ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում։ «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին։ «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա» քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է Միլանի Ինտերի նախկին խաղացող։
Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին։
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[1]։