Ջորջ Թոմաս Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Թոմաս Քլարկ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1809(1809-05-26)[1]
ԾննդավայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 6, 1898(1898-04-06) (88 տարեկան)
Մահվան վայրPontyclun, Rhondda Cynon Taf, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՉարտերհաուս դպրոց
Մասնագիտությունճարտարագետ և castellologist
ԱմուսինAnne Price Lewis?
Ծնողներհայր՝ George Clark?[1], մայր՝ Clara Dicey?[1]
ԵրեխաներBlanche Lancaster Clark?[1] և Godfrey Lewis Clark?[1]

Գնդապետ Ջորջ Թոմաս Քլարկ (անգլ.՝ George Thomas Clark, մայիսի 26, 1809(1809-05-26)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1898(1898-04-06), Pontyclun, Rhondda Cynon Taf, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանացի վիրաբույժ և ինժեներ։ Մասնավորապես կապված էր «Դոուլեյս Այրըն» ընկերության հետ։ Եղել է նաև Գլամերգանի պատմաբանն ու հնահավաքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1809 թվականի մայիսի 25-ին, Լոնդոնի Չելսի թաղամասում։ Ռեվդ Ջորջ Քլարկի ավագ որդին էր, ով քահանա էր Թագավորական ռազմական օթևանում[2]։ Քլարկը կրթությունն ստացել է զառամյալ թոշակառուների դպրոցում, ապա ուղարկվել որպես վիրաբույժ Ալտ Պատչիկ Մաքգրեգոր, 1825 թվականին իսկ ավելի ուշ՝ տեղափոխվել Ջորջ Գիսբորն Բաբինգթոն։ 1832 թվականին դարձել է Վիրաբուժական արքայական քոլեջի անդամ և անցել պրակտիկա Բրիստոլում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ականների կեսերին Քլարկը աշխատանքի է անցնում Իսամբարդ Քինգդըմ Բրունելի մոտ, որպես ինժեներ՝ «Գրեյթ Վեսթերնի» և «Թաֆ Վեյլ» երկաթգծի կառուցման համար։ Նա երկաթգծի երկու ուղեցույցերի հեղինակ է, որոնք տպել է անանուն կերպով, և որտեղ քննադատել է Բրունելի մեթոդները՝ հրապարակելով 1895 թվականին՝ «Ջենրլմենի» ամսագրում։

Դոուլեյս Այրնվորքս

1843-ից 1847 թվականները Քլարկը աշխատել է «Մեծ հնդկական թերակղզի» երկաթուղում, որը հսկում և պլանավորում էր առաջին ուղևորների հերթը Հնդկաստանում Բոմբեյից դեպի Թհանա։ Երկաթուղին բացվեց 1852 թվականին։ Անգլիա վերադառնալուց հետո նա զեկույց հրապարակեց տարածաշրջանային երկրաբանության մասին։

1855 թվականին «Դոուլեյս Այրնվորքսի» հսկողությունն անցավ Քլարկի ձեռքը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կինը Թոմաս Լուիսի տոհմից էր։ Լուիսը «Դոուլեյս այրվորքսի» գործընկերներից մեկն էր։ Ընտանիքի շահերն անցան Ջոն Ջոսայա Գեսթին, ով իր մահից հետո խնամակալությունը թողեց Քլարկին։ Երբ Գեսթիի այրին կրկին ամուսնացավ 1855 թվականին, ամեն ինչ անցավ Քլարկի հսկուղության տակ։ 1876 թվականին նա նաև Բրիտանիայի երկաթի առևտրի ասոցիացիայի նախագահն էր[2]։ 1850 թվականին Քլարկն ամուսնացավ Էն Փրայս Լուիսի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի և մեկ դուստր։ 1865 թվականին նա գնեց Թալ-ի-գարն կալվածքը և 3,74 կմ² տարածքով կառույց հիմնեց։

Մահացել է 1898 թվականի հունվարի 31-ին և թաղվել այդ կալվածքում[2], իսկ նրա կինը մահացավ 1885 թվականին[2]։ Մահվան ժամանակ Քլարկի հարստությունը կազմում էր (2003 թվականի արժեքով) 27 միլիոն ֆունտ ստերլինգ[2]։ 1918 թվականին, Քլարկի որդու մահից հետո, հողատարածքը վաճառվեց, իսկ գլխավոր տունը ավելի ուշ դարձավ հանքագործների հիվանդանոց, այնուհետև փոխարինվեց բնակարաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 James, B. Ll. (2004), Clark, George Thomas (1809–1898), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, http://www.oxforddnb.com/view/article/5461, վերցված է 21 August 2007 (subscription or UK public library membership required)