Jump to content

Ջորջ Բալաբուշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բալաբուշկա
Ծնվել էդեկտեմբերի 9, 1912(1912-12-09)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1975(1975-12-05) (62 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունcuemaker և փայտի փորագրող

Ջորջ Բալաբուշկա (ծննդյան անունը՝ Գրիգորի Անտոնի Բալաբուշկա, դեկտեմբերի 9, 1912(1912-12-09), Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1975(1975-12-05), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բիլիարդի խաղաձողերի՝ ռուսական ծագում ունեցող ամերիկացի վարպետ։ Բալաբուշկայի խաղաձողերը, որին բիլիարդի աշխարհում հաճախ համեմատում են Ստրադիվարիուսի հետ[1], լրացուցիչ ժողովրդականություն ստացան Մարտին Սկորսեզեի՝ Փոլ Նյումանի և Թոմ Քրուզի մասնակցությամբ «Փողի գույնը» ֆիլմում։ Ընդհանուր առմամբ Ջորջ Բալաբուշկան պատրաստել է մոտավորապես 1200 խաղաձող (1959 - 1976 թվականներին)։ Բալաբուշկայի պատրաստած մեկ խաղաձողի արժեքը, հաստատված ծագման առկայության դեպքում, աճուրդներում հասնում է մի քանի տասնյակ հազար դոլարի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բալաբուշկան ծնվել է Ռուսաստանում և ներգաղթել ԱՄՆ 1924 թվականին՝ 12 տարեկան հասակում, ծնողների՝ Անտոնի և Նատալյայի ու կրտսեր քրոջ՝ Մարիայի հետ։ Չնայած այն բանին, որ նրա ռուսական Գրիգորի անունը նման էր անգլիական Գրեգորի անվանը, սակայն Էլիս կղզու պաշտոնյան նրա փաստաթղթերում գրեց Ջորջ անունը։ Բալաբուշկայի ընտանիքը բնակվեց Նյու Յորքում, որտեղ նա աշխատանքի անցավ փայտե խաղալիքների արտադրամասում, այնուհետև կահույքի ֆաբրիկայում։ Դառնալով հմուտ վարպետ իր արհեստում՝ Բալաբուշկան սկսեց պատրաստել ակորդեոններ և ընդունել ավելի բարդ ու հատովի պատվերներ։

1941 թվականին նա ամուսնացավ ժոզեֆինա անունով կնոջ հետ, որը ապրում էր այն ֆաբրիկայի մոտ, որտեղ աշխատում էր Բալաբուշկան։ Դրանից հետո զույգը տեղափոխվեց Բրուքլին՝ առանձին տուն։ Ամուսնությունը հաջող ստացվեց։ Ջորջ Բալաբուշկան ու նրա կինը ունեցան երկու երեխա՝ Ջորջը և Գրեգորին։

1959 թվականի Բալաբուշկան՝ արդեն վաղուց տարվելով բիլյարդով, գնեց նոր արհեստանոց ու սկսեց զբաղվել խաղաձողերի արտադրությամբ։ Առաջին խաղաձողերը նա նվիրեց ընկերներին որպես ամանորյա նվերներ, սակայն շուտով սկսեց ստանալ ավելի շատ պատվերներ։ Բոլոր խաղաձողերը Բալաբուշկան պատրաստում էր ձեռքով՝ միայնակ։ Արտաքինից համեմատաբար ավելի պարզ ձևավորված՝ Բալաբուշկայի խաղաձողերը դեռ իր կյանքի օրոք ստացան մեծ համբավ իրենց որակով, այնպես որ վարպետը մշտապես ուներ ավելի շատ պատվերներ, քան կարող էր իրացնել։

1986 թվականին վարպետի մահից ավելի քան տասը տարի անց նկարահանվեց Սկորսեզեի «Փողի գույնը» ֆիլմը, որի սյուժեի համաձայն փորձարու բիլյարդիստը (Նյումենը) սովորեցնում է երտասարդին (Քրուզին)՝ ընդ որում վճռական պահին նա օգտագործում է ուսուցչից ստացած «Բալաբուշկա» խաղաձողը։ Հետաքրքիր է,որ նկարահանումների ժամանակ օգտագործվել է որ թե իրական «Բալաբուշկա», այլ հատուկ պատրաստված կրկնօրինակը, ինչը կապված էր իրական խաղաձողը չվնասելու հետ, որը դեռ մինչև ֆիլմի նկարահանումը արդեն ուներ նյութական բարձր արժեք[2]։

Այդ ժամանակից Բալաբուշկայի խաղաձողերը բիլյարդում վերջապես զբաղեցրին Ստրադիվարիի ջութակների տեղը։ Դրանք պարբերաբար աճուրդի են հանվում։ Արդեն 1994 թվականին «Բալաբուշկա» խաղաձողերից մեկը գնվել է կոլեկցիոների կողմից 45 000 դոլարով[3]։ Իսկ 1998 թվականին երեսուն «Բալաբուշկա» և վեց այլ հայտնի վարպետի խաղաձողերից բաղկացած հավաքածուն գնահատվել է երկու միլիոն դոլար[4]. Նրանց արտադրողի անունը 2004 թվականին ներառվել է Ամերիկայի բիլյարդի կոնգրեսի փառքի սրահում[5].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bachmen, Martyne S. (April 2004). «Balabushka: One of a Kind». Billiards Digest: 60-63. ISSN 0164-761X
  2. «Джордж Балабушка — повелитель киев». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  3. «Kowalick, Vince (November 26, 1994). «No Matter How You Cue Up, It's Tough to Beat a Legend». Los Angeles Times. Retrieved May 2, 2009». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  4. «Syracuse man will show his sticks in New York City» (fee required). Syracuse Herald-Journal. January 12, 1998. p. D7.
  5. Billiard Congress of America. 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]