Ջոն Քարփենթեր (խաղային շոուի մասնակից)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քարփենթեր
Ծնվել էդեկտեմբերի 24, 1967(1967-12-24) (56 տարեկան)
ԾննդավայրՀամդեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌատգերսի համալսարան և Հարավային Կոնկտիկուտի համալսարան
Մասնագիտությունgame show contestant

Ջոն Քարփենթեր (անգլ.՝ John Carpenter, դեկտեմբերի 24, 1967(1967-12-24), Համդեն)[1], խաղային շոուի ամերիկացի մասնակից և ԱՄՆ-ի հարկային ծառայության աշխատակից (անգլ.` Internal Revenue Service agent): Հայտնի է դարձել ամերիկյան Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստաշոուի առաջին մրցանակակիրը լինելու շնորհիվ։ Նա ԱՄՆ-ի խաղային շոուների պատմության մեջ անհատական խաղում ամենամեծ հաղթանակը գրանցած մասնակիցն էր մինչև այն պահը, երբ մեկ այլ ամերիկյան ինտելեկտուալ խաղի (Քսանմեկ) մասնակից Ռահիմ Օբերհոլցերը նոր ռեկորդ սահմանեց՝ 1.12 միլիոն դոլար վաստակելով։ Քարփենթերը եղել է նաև Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր շարքի բոլոր միջազգային տարբերակների մրցանակակիր։

1999 թվականի նոյեմբերի 19-ի դրվագում Քարփենթերն առանց օգտագործելու որևէ օգնության հնարավորություն, հասել է մինչև մեկ միլիոն դոլար արժողությամբ հարցին։ Այնուհետև օգտվել է Զանգ ընկերոջը հնարավորությունից և զանգահարել է հորը։ Սակայն նա զանգել էր ո՛չ թե օգնության համար, այլ հորը տեղեկացնելու, որ շուտով հաղթելու է խաղը։ Քարփենթերը ճիշտ պատասխանեց հարցին և դարձավ շոուի առաջին միլիոնատերը։ Հաղթանակը նրան միջազգային ճանաչում բերեց և նրան սկսեցին հյուրընկալել բազմաթիվ թոք շոուներում։

Կարիերա և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարփենթերը ծնվել է Նորթհեմփթոնում, Մասսաչուսեթս։ Հայրը՝ Թոմը, աշխատում էր որպես համակարգչային ծրագրերի վերլուծաբան։ Իսկ մայրը՝ Գեյլը, ադմինիստրատիվ օգնական էր Massachusetts Audubon Society ընկերությունում[2]։ 1986 թվականին նա ընդունվեց Ռաթջերս համալսարան և ավարտեց այն 1990 թվականին՝ տնտեսագետի կոչմամբ։ 1991 թվականի հունվարին Քարփենթերն ավարտեց իր պետական քննություններն ու միացավ Ներքին եկամուտների ծառայությանը[2]։ 1996 թվականի նոյեմբերին Քարփենթերը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Դեբորային։ Վերջինս մագիստրոսի աստիճանի համար սովորում էր Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում և աշխատում էր Ֆլիթ բանկում՝ որպես մենեջեր։ Նրանք ամուսնացան 1998 թվականի օգոստոսին[2]։ Միլիոնատեր խաղի մասնակցության ժամանակ Քարփենթերը 31 տարեկան էր։ Հանդիսատեսը սկսեց սուլել, երբ խաղի ընթացքում բացահայտվեց նրա մասնագիտությունը[3]։

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1 մլն դոլար (15 / 15) – առանց ժամանակի սահմանափակման
ԱՄՆ-ի նախագահնրից ո՞վ է հայտնվել «Laugh-In» հեռուստասերիալում։
• Ա Լինդոն Ջոնսոն • Բ Ռիչարդ Նիքսոն
• Գ Ջիմի Կարտեր • Դ Ջերալդ Ֆորդ

Քարփենթերը սկզբում հետաքրքրված չէր Միլիոնատեր խաղով, բայց ի վերջո, երբ ընկերները հյուրընկալվել էին իրեն, նա որոշեց նայել խաղը։ Քարփենթերը կարծում էր, որ շոուի ավելի բարձր արժեք ունեցող հարցերը «ավելի բարդ չէին», քան ավելի ցածր արժեք ունեցողները և որոշեց զանգել շոուի թեժ գիծ, որպեսզի խաղին մասնակցելու հնարավորություն ստանա։ Քարփենթերը ճիշտ պատասխանեց թեժ գծով հնչած բոլոր հարցերին և երկու օր անց մասնակցեց շոուին։

Խաղը հյուրընկալել էր Ռեջիս Ֆիլբինը։ Ըստ նրա Քարփենթերն «ուղղակի շատ արագ սլացավ առաջին 14 հարցերով» և հասավ եզրափակիչ հարցին առանց որևէ օգնության հնարավորությունից օգտվելու։ Մեկ միլիոնանոց հարցը հետևյալն էր. «ԱՄՆ-ի նախագահնրից ովքե՞ր են հայտնվել Laugh-In հեռուստասերիալում», իսկ հնարավոր պատասխաններն էին՝ Ա. Լինդոն Ջոնսոն, Բ. Ռիչարդ Նիքսոն, Գ. Ջիմի Կարտեր, Դ. Ջերալդ Ֆորդ։ Քարփենթերը որոշեց օգտվել Զանգ ընկերոջը հնարավորությունից և զանգեց հորը։ Սակայն ասաց, որ իրականում օգնության կարիք չունի և գիտի պատասխանը։ Հետագայում իր այս քայլը նա բացատրեց. «Մտածեցի, որ չափազանց ինքնավստահ կթվամ, եթե չօգտագործեմ որևէ օգնության հնարավորություն»։

Այս հաղթանակով Քարփենթերը դարձավ ամբողջ աշխարհում անցկացվող Միլիոնատեր խաղի առաջին գլխավոր մրցանակակիրը[4]։

Հետագա աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիոնատերը հաղթելուց հետո Քարփենթերը հյուրընկալվեց Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում ամերիկյան երաժշտական հումորային հաղորդմանը, որտեղ խաղում էր հենց իր դերը[5]։ Դարել Հեմոնդը, որը խաղում էր Դոնալդ Թրամփի դերը, հայտարարեց, որ Քարփենթերը կլինի իր թեկնածու ընկերը նախագահական ընտրություններում։ Քարփենթերը հյուրընկալվել է նաև Բարի առավոտ, Ամերիկա, Օփրա Ուինֆրի շոու, Ապրիր Քելիի հետ և Ուշ շոու Դեյվիդ Լեթերմանի հետ հաղորդումներում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]