Ջոն Կոուտս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Կոուտս
John Coates - Sarah Ewart.jpg
Ծնվել էմայիսի 7, 1950(1950-05-07) (69 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Մասնագիտությունիրավագետ, գլխավոր գործադիր տնօրեն, իրավաբան և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Օլիմպիական շքանշան Australian Sports Medal?[1] Ավստրալիայի շքանշանակիր[2] Հարյուրամյակի մեդալ[3] Ավստրալիայի շքանշանի սպա[4] և Ավստրալիայի շքանշանակակիր[5]
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե

Ջոն Կոուտս (John Dowling Coates) (մայիսի 7, 1950(1950-05-07), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալացի իրավաբան, բիզնեսմեն, սպորտային գործիչ, Սպորտային արբիտրաժային դատարանի նախագահ (2011 թվականից մինչ այժմ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կոուտսը ծնվել է 1950 թվականի մայիսի 7–ին Սիդնեյում, իրավաբանի ընտանիքում։ Դպրոցում հետաքրքրվել է կրիկետով, հետո՝ ակադեմիական թիավարությամբ։

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիդնեյի համալսարանում և ստացել իրավաբանի որակավորում։ Աշխատել է որպես փաստաբան։

Սիրողական մակարդակում շարունակել է զբաղվել ակադեմիական թիավարությամբ, նավի անձնակազմում եղել է ղեկապետ։ Եղել է Սիդնեյի թիավարման ակումբի անդամ[6]։

1982 թվականին դարձել է Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեի անդամ։ 1985 թվականին դարձել ԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ 1990 թվականից՝ նախագահը։

Գործնական մասնակցություն է ցուցաբերել 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախապատրաստական աշխատանքներին։

2009 թվականին Ջոն Կոուտսը եղել է Միջազգային օլիմպիական կոմիտե գործադիր կոմիտեի անդամ։ 2013 թվականին ընտրվել է ՄՕԿ-ի փոխնախագահ։

2011 թվականին դարձել է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) թվով երրորդ նախագահը Լոզանում։ Ներկայումս աշխատում է նույն պաշտոնում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (2006 թվականի հունիսի 12–ին)՝ օլիմպիական խաղերի շրջանակներում ազգային և միջազգային մակարդակներում սպորտի զարգացման համար, որը նպաստել է երիտասարդների բարեկեցությանը, հանդուրժողականությանը, փոխըմբռմանը, ինչպես նաև աշխարհի երկրների խաղաղությանը և փոխադարձ հարգանքին[7][8]։
  • Ավստրալիայի շքանշանի սպա (1995 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության սպորտի և օլիմպիական շարժման առաջընթացի գործում մատուցած ծառայության [7][8]։
  • Ավստրալիայի շքանշանի անդամ (1989 թվականի հունիսի 12–ին)՝ ի նշան երախտագիտության թիավարման սպորտում մատուցած ծառայության[7][8]։
  • Հարյուրամյակի շքանշան (Ավստրալիա, 2001 թվականի հունվարի մեկ)՝ Ավստրալիայում սպորտի զարգացմանը նպաստելու համար[7]։
  • Ոսկե օլիմպիական շքանշան (2000 թվական)[8]։
  • Պատվո FISA շքանշան (2000 թվական)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]