Ջոզեֆին Քրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆին Քրիզ
Ծնվել է օգոստոսի 7, 1864(1864-08-07)
Ծննդավայր Նյու Վեսթմինստթեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Վախճանվել է դեկտեմբերի 24, 1947(1947-12-24) (83 տարեկանում)
Մահվան վայր Վիկտորիա, Կանադա
Ազգություն կանադացի
Քաղաքացիություն Կանադա
Կրթություն Լոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտություն նկարչուհի
Հայր Հենրի Փերինգ Փելյու Քրիզ
Josephine Crease Վիքիպահեստում

Ջոզեֆին Քրիզ (անգլ.՝ Josephine Crease, օգոստոսի 7, 1864(1864-08-07), Նյու Վեսթմինստթեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա - դեկտեմբերի 24, 1947(1947-12-24), Վիկտորիա, Կանադա), կանադացի նկարչուհի[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆին Քրիզը ծնվել է 1864 թվականին Բրիտանական Կոլումբիայի Նյու Վեսթմինստթեր քաղաքում` Սըր Հենրի Փերինգ Փելյու Քրիզի և Լեյդի Սառա Լինդլի Քրիզի ընտանիքում: 1869 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վիկտորիա քաղաք: Քրոջ` Սուսան Ռեյնոլդս Քրիսի հետ Լոնդոնի թագավորական քոլեջում հաճախել է արվեստի դասերի[2]:

Ջրաներկ աշխատանք
Սուսան, Ջոզեֆին, Մարի և Հենրի Քրիզները

Քրիզը էսքիզներ կատարելու համար ուղևորություն է կատարել դեպի Վանկուվեր կղզի, ստեղծել է տեղական բնապատկերների ջրանկարներ: Քրիզը եղել է Կղզու արվեստի և արհեստի ընկերության հիմնադիր անդամներից, 1939 թվականից եղել է ընկերության պատվավոր նախագահ, Վիկտորիայի էսքիզների ակումբի անդամ, 1903 թվականից` նախագահ: Նրա աշխատանքները Բրիտանական Կոլումբիայի արվեստի ընկերության կողմից ընդգրկվել են ներկայացվելու Վանկուվերի պատկերասրահում, որտեղ Քրիզը ցուցադրվել է 1978 թվականին[3], ցուցադրվել է նաև Վիկտորիա քաղաքի ցուցահանդես-տոնավաճառում[4][5][6]:

Ջոզեֆին Քրիզը մահացել է 1947 թվականին Վիկտորիա քաղաքում` 83 տարեկան հասակում[4]:

Ջոզեֆին Քրիզի աշխատանքները գտնվում են Բրիտանական Կոլումբիայի գավառական արխիվի հավաքածուներում և Մեծ Վիկտորիայի պատկերասրահում[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • For more on the Crease's participation in the arts, see The Crease family and the arts in Victoria, British Columbia. Christina B Johnson-Dean, Ottawa : National Library of Canada, 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Person Details for Josephine Crease»։ familysearch.org 
  2. «Miss Josephine Crease. - RBCM Archives»։ search-bcarchives.royalbcmuseum.bc.ca (անգլերեն)։ Վերցված է 2017-08-20 
  3. JOHNSON CHRISTINA (1 January 1978)։ «Emily Carr and Others at Victoria»։ RACAR: revue d'art canadienne / Canadian Art Review 5 (2): 130–131 
  4. 4,0 4,1 4,2 «Crease, Josephine»։ Canadian Women Artists History Initiative 
  5. «Josephine Crease»։ Victoria Sketch Club 
  6. JOHNSON CHRISTINA (1 January 1978)։ «Emily Carr and Others at Victoria»։ RACAR: revue d'art canadienne / Canadian Art Review 5 (2): 130–131 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]