Սուսան Ռեյնոլդս Քրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսան Ռեյնոլդս Քրիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1855(1855-11-18)
ԾննդավայրMabe, Քորնուոլ
Մահացել էհուլիսի 15, 1947(1947-07-15) (91 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Canada (1921–1957).svg Կանադա և Flag of England.svg Անգլիա
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Հենրի Փերինգ Փելյու Քրիզ, մայր՝ Sarah Lindley Crease?
Commons-logo.svg Susan Reynolds Crease Վիքիպահեստում

Սուսան Ռեյնոլդս Քրիս (անգլ.՝ Susan Reynolds Crease, նոյեմբերի 18, 1855(1855-11-18), Mabe, Քորնուոլ - հուլիսի 15, 1947(1947-07-15)), անգլիական ծագմամբ կանադացի արվեստագետ և կանանց իրավունքների ակտիվիստ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսանը Փերինգ Քրիսի և Սառա Լինդլեյ Քրիսի աղջիկն է։ Ծնվել է Անգլիայի Կոռնուոլ թերակղզու Անտրոն քաղաքում, որտեղից 1860 թվականին՝ երբ ինքը 5 տարեկան էր, նա տեղափոխվում է Կանադայի Վիկտորիա քաղաք։ Քրիսը 1862 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Վեսթմիսթեր, ապա վեց տարի անց կրկին վերադարձել է Վիկտորիա։ Նա մասնավոր արվեստի դասեր վերցրել է Կանադայում և Անգլիայիում, ապա իր քրոջ՝ Ժոզեֆինայի մոտ Լոնդոնի թագավորական քոլեջում հաճախել է արվեստի դասերի։ Քրիսը Վանկուվեր կղզում արտադրել էր մի շարք ջրաներկեր։ Նա կղզու Արվեստի և Արհեստի հասարակության անդամ էր[3]։

1884-1933 թվականներին նա տեղական Կանանց խորհրդի անդամ էր[3]։

Մահացել է 1947 թվականի հուլիսի 15-ին Վիկտորիայում, 91 տարեկան հասակում[3]։

Նրա աշխատանքները ներառված են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հավաքածուներում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Meet the Crease Family»։ Royal BC Museum։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-03-ին։ Վերցված է 2017-03-05 
  2. «Person Details for Susan Reynolds Crease»։ familysearch.org 
  3. 3,0 3,1 3,2 «Crease, Susan Reynolds»։ Canadian Women Artists History Initiative 
  4. «Crease, Susan»։ National Gallery of Canada։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին։ Վերցված է 2017-03-05