Ջոան Հյուզ
Ջոան Հյուզ | |
---|---|
անգլ.՝ Joan Hughes | |
ապրիլի 27, 1918 - օգոստոսի 16, 1993 (75 տարեկան) | |
Ծննդավայր | West Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահվան վայր | Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Զորատեսակ | Թագավորական ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1940—1945 |
Կոչում | գնդապետ (ռազմաօդային ուժերի խմբի կապիտան, ավագ հրամանատար) |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ջոան Լիլի Ամելիա Հյուզ (անգլ.՝ Joan Lily Amelia Hughes, ապրիլի 27, 1918, West Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 16, 1993, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին-օդաչու, Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ կին-օդաչուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Հյուզը ծնվել է Լոնդոնի Վեստ Հեմ Յունայթեդ շրջանում։ Սկսել է ինքնաթիռ վարել 15 տարեկանից, 17 տարեկանում դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ կին-օդաչուն։ 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մտել է Օդային տրանսպորտի օժանդակ ծառայության մեջ, պատերազմի տարիներին տարբեր տեսակի ինքնաթիռների ղեկին մնացել է ավելի քան 600 ժամ։ Դարձել է միակ կին-օդաչուն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կառավարել է ռազմական ավիացիայի բոլոր տեսակների ինքնաթիռներ՝ սկսած փոքր հետախուզական ինքնաթիռներից մինչև Short Stirling տիպի ծանր ռմբակոծիչները։ Ծառայության ընթացքում հասել է ավագ օդաչուի (հրամանատարի) պաշտոնի, ինչը բրիտանական ռազմաօդային ուժերում հավասարազոր է խմբի կապիտանի և ցամաքային զորքերի գնդապետի պաշտոնին։
Պատերազմից հետո Հյուզը շարունակել է օդաչուական կարիերան՝ իր հմտություններն օգտագործելով հրահանգչի ասպարեզում։ 1953 թվականին Մայքլ Ջոզեֆի կողմից հրատարակված Մաքդոնալդս Հասթինգսի «The Eagle Special Investigator Meets Joan Mills in 'Special Investigator Flies Solo» գրքի 61-րդ էջում կին-օդաչուին նվիրված է հոդված «Eagle Special Investigator» վերնագրով։ 1960-ական թվականներին նա աշխատում էր որպես հրահանգիչ Airways Aero Association-ում Ուայթ Վոլթեմ և Բուքեր օդանավակայաններում։ 1964 թվականի սկզբին նա նշանակվել է վերանորոգված Santos-Dumont Demoiselle մոնոպլանի օդաչու, որը հայտնվում է 1965 թվականի «Օդային արկածներ» կինոնկարում, այնուհետև նա վարել է Առաջին համաշխարհային պատերազմի մի շարք ինքնաթիռներ 1966 թվականի «Կապույտ Մաքս» կինոնկարի նկարահանումների համար և Tiger Moth կրկնաթև ինքնաթիռ՝ 1968 թվականի «Thunderbird 6» փաստագրական կինոնկարի համար։
Ջոան Հյուզը թոշակի է անցել 1985 թվականին՝ ընդհանուր առմամբ ունենալով 11 800 ժամ թռիչք։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով պատերազմի ժամանակ իր օգնության համար[1]։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Հյուջը մահացել է 1993 թ. օգոստոսի 16-ին Սոմերսեթում, 75 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ London Gazette, Supplement 6 to Issue 37,412 (6 January 1946), p. 295.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Enid deBois: "Hughes, Joan Lily Amelia (1918–1993)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004.
- Thunderbird 6 DVD, "Tiger Moth" featurette, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Հյուզ» հոդվածին։ |
|