Ջոաննա Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոաննա Գարսիա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 10, 1979(1979-08-10) (44 տարեկան)
Ծննդավայր՝Տամպա, Ֆլորիդա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝ուսուցչուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 0305272

Ջոաննա Լինն Գարսիա Սվիշեր (անգլ.՝ JoAnna Lynne García-Swisher, օգոստոսի 10, 1979(1979-08-10), Տամպա, Ֆլորիդա), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի։ Առավել հայտնի է «Ռեբա» հեռուստաալիքի The WB (2008-2013) սիթքոմում խաղացած Չեյեն Հարթ-Մոնտգոմերի դերի շնորհիվ։ Այդ ժամանակվանից նա նկարահանվել է «Բարի գալուստ կապիտան» (CBS, 2008), «Արտոնյալը» (The CW, 2008-2009), «Ինձ հաճելի է քեզ հետ» (ABC, 2010-2011) և «Անասնաբուժական կլինիկա» (NBC, 2012) կարճատև սերիալներում։ Նա նաև փոքր դերեր է ունեցել «Բամբասկոտը» և «Մի օր հեքիաթում» ֆիլմերում, իսկ 2015 թվականին Գարսիան նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Տիեզերագնաց կանանց ակումբ» սերիալում[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիան ծնվել է Տամպայում, որտեղ էլ մեծացել է։ Մայրը՝ Լորեն Գարսիա՝ տնային տնտեսուհի, տարրական դպրոցի նախկին ուսուցչուհի։ Հայրը՝ Ջեյ Գարսիա՝ ազգությամբ կուբացի գինեկոլոգ[2][3][4]։ Նա մեծացել է իր միակ եղբոր՝ Մայքլ Գարսիայի հետ։ Նա առաջին անգամ սկսել է հանդես գալ հանրության առջև 10 տարեկանում, այն բանից հետո, երբ անցել է լսումների փուլը՝ տեղի թատրոնում և հաստատվել գլխավոր դերի համար։ Այնտեղ նրան նկատել են Disney Channel-ի մարդիկ, բայց ծնողները պնդել են, որ նա շարունակի ուսումը տեղի դպրոցում, ուստի Գարսիան իրեն որպես դերասանուհի հասկացվել է տեղի թատրոնում։ Նա եղել է Պրոմի թագուհին[5]՝ Տամպայի կաթոլիկ ավագ դպրոցում[4]։ Դպրոցական տարիներին նա սկսել է հետաքրքրվել Nickelodeonպրոդյուսերներով և հրավիրվել նկարահանելու «Վախենում ես մթությունից» սերիալի 3-րդ սեզոնը, ինչի համար նա Ֆլորիդայից տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ էլ նկարահանվել է շոուն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 11-ին Ջոաննան ամուսնացել է բեյսբոլիստ Նիկ Սվիշերի հետ[6]։ Նրանք ծանոթացել են հարսանիքից 16 ամիս առաջ[7]։ Զույգն ունի երկու դուստր՝ Էմերսոն Ջեյ Սվիշերը (ծնված 2013 թվականի մայիսի 21-ին) և Սեյլոր Սթիվի Սվիշերը (ծնված 2016 թվականի հունիսի 28-ին)[8]։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Երկրից լուսին (հեռուստասերիալ) From the Earth to the Moon Ջուլի Շեպարդ
1999 ս Գրիֆինների ընտանիքը Family Guy Լիդդեյն
2000 ս Խուլիգաններ և խելագարներ Freaks and geeks Վիկի Էփլբի
2001 ֆ Ամերիկյան կարկանդակ 2 American Pie 2 Բրի Բակլի
2001 ֆ Ոչ մանկական կինո Not Another Teen Movie Սենդի Սյու
2001-2007 ս Ռեբա (հեռուստասերիալ) Reba Չեյեն Հարթ-Մոնտգոմերի
2002-2006 ս Այն, ինչ ես սիրում եմ քո մասին What I Like About You Ֆիոնա
2005 ս Ինչպես ես հանդիպեցի քո մայրիկին How I Met Your Mother Մեգի Ուիլքս
2006 ֆ Սառայի նվիրումը The Initiation of Sarah Կորին
2008 ս Արտոնյալը Privileged Մեգան Սմիթ
2009 ս Բամբասկոտը Gossip Girl Բրի Բակլի
2010 ֆ Հարսնաքույրերի վրեժը Revenge of the Bridesmaids Փարքեր
2012 ս Հարգելի բժիշկ Royal Pains բժիշկ Նինա Գրին
2012 ֆ Օ՜, դա դու ես Oh Fuck, It's You Վենդի Կուկ
2013 ֆ Կադրեր The Internship Մեգան
2013-2017 ս Մի անգամ հեքիաթում Once upon a time Արիել
2015 ս Տիեզերագնաց կանանց ակումբ Astronaut Wives Club Բետտի Գրիսոմ
2017 ս Քևինը (հավանաբար) փրկում է աշխարհը Kevin (Probably) Saves the World Էմի Կաբրերա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lesley Goldberg (2014 թ․ փետրվարի 11). «JoAnna Garcia Boards ABC's 'Astronaut Wives Club'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  2. Welcome to the World of JoAnna Garcia. peopleenespanol.com
  3. Joanna Garcia Biography (1979-) Արխիվացված 2019-07-28 Wayback Machine at filmreference.com
  4. 4,0 4,1 Deggans, Eric. «'Reba' has a touch of Tampa» Արխիվացված 2011-05-23 Wayback Machine, St. Petersburg Times, 1 February 2002.
  5. [http://www.superiorpics.com/joanna_garcia/ Joanna García/ |archivedate=url=https://archive.today/20130105011915/http://www.superiorpics.com/joanna_garcia/ |date=2013-01-05 }} at superiorpics.com
  6. «Joanna Garcia and Nick Swisher Wed in Palm Beach». People. 2010 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Marx, Linda. «Is Kate Hudson A-Rod’s Good Luck Charm?» Արխիվացված 2011-01-08 Wayback Machine, People, 12 August 2009.
  8. «Nick and JoAnna Garcia Swisher Welcome Daughter Sailor Stevie». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոաննա Գարսիա» հոդվածին։