Jump to content

Ջի Չանգ Ուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջի Չանգ Ուկ
կորեերեն՝ 지창욱
Հասակը182 սմ
Ծնվել էհուլիսի 5, 1987(1987-07-05)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԱնյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունԴանկուկի համալսարան և Shinsung Middle School?
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ
Ակտիվ շրջան2006 ― ներկա
springcompany.co.kr/bbs/board.php?bo_table=artist&wr_id=2
jichangwook.jp
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Ջի Չան Ուկ (հանգըլ՝ 지창욱, հուլիսի 5, 1987(1987-07-05)[1], Անյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հանրաճանաչություն է ձեռք բերել «Ժպտա կրկին» դորամայում Դոնգ Հեի դերով[2], որին հաջորդել են «Ռազմիկ Բեկը» (2011), «Կայսրուհի Կին» (2013-2014) և Հիլեր (2014-2015) դորամաները։

Ջի Չան Ուկն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ 2009 թվականին նկարահանվել է «Sons of Sol Pharmacy House» ընտանեկան դորամայում, որտեղ խաղացել է Սոնգ Մի Փունգի դերը, ով «մայրիկի տղա» է և հայր 20 տարեկանում։ Այս հեռուստասերիալում նա խնամում է իր լավագույն ընկերոջ երեխային[3][4]։

Դորաման ստացել է 40% վարկանիշ և դրանով իսկ հանրաճանաչություն բերել դերասանին։ Մեկ տարի անց Չան Ուկը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ժպիտ» դորամայի 159-րդ դրվագում։ Հեռուստասերիալը 15 շաբաթվա ընթացքում պահել է իր բարձր վարկանիշը։ 2011 թվականին Ուկը նկարահանվել է «Ռազմիկ Բեկ Տոն Սուն» պատմական դորամայում[5][6]։ Այս հեռուստասերիալը պատմում է Տոն Սուի՝ 18-րդ դարի Չոնջո Չոսոնի թիկնազորի մասին, ով պաշտպանում է թագավորին սպանությունից։ Այս դորաման ևս ունեցավ բարձր վարկանիշ[7][8]։

Նույն թվականին Ջին ստացել է գլխավոր դեր «Ամուրու բուսական խանութը» դորամայում[9]։ Հեռուստասերիալը հիմնված է երիտասարդ Լի Յան Սոկի իրական կյանքի հիման վրա։ Նա առևտրով սկսել է զբաղվել 1998 թվականին և այժմ ունի ավելի քան 33 խանութ։

Իր առաջին բացասական դերը Չան Ուկը խաղացել է «5 մատներ» դորամայում՝ դաշնակահար Յու Ին Նայի դերով, ով նախանձում է իր ավագ եղբոր տաղանդին և մրցակցում նրա հետ բոլոր և՛ բիզնեսում, և՛ սիրային գործերում[10][11][12]։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, «Կայսրուհի Կի» դորաման է, որտեղ խաղացել է 5 գլխավոր դերերից մեկը՝ հոգով թույլ Տոգոն-Տեմուր անունով մոնղոլ կայսր, ով սիրահարվում է Կորյոյի հարճին և շուտով ամուսնանում է նրա հետ[13][14][15][16]։

2014 թվականին սկսել է նկարահանվել Հիլեր մարտական ֆիլմում, որտեղ խաղացել է Սո Ջունգ Հուի դերը։ Մարտական հմտությունները նրան դարձնում է լավագույն գործակալը, ով կարող է կատարել ցանկացած առաջադրանք։ Նրա վերջնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզին գնելն ու այնտեղ միայնակ ապրելն է։ Սակայն Յոնգ Շինի հետ հանդիպումից հետո նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սկսում է հետաքրքրություն տածել դեպի արտաքին աշխարհը և ի վերջո զգալ այն զգացմունքը, որը մարդիկ սեր են կոչում։ Բայց բացահայտվում են նախկինում կատարված սպանության իրական մանրամասնությունները, և այդ սերը դառնում է վտանգավոր[17][18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Հեռուստաընկերություն
2008Դու գողացար իմ սիրտըԼի ՖիլիպKBS2
2009Իմ երեխաները նույնպես հրաշալի ենՍոնգ Մին ՓյոնգKBS2
2009-2010ՀերոսՓակ Ջուն Հյոնգ
2010-2011Ժպտա կրկինԿառլ Լեյքեր / Դոնգ ՀեKBS1
2011Ռազմիկ Բեկ Սոնգ ՍունԲեկ Դոնգ Սու
2011-2012Ամուրու բուսական խանութըՀան Տե ՅանգChannel A
20125 մատներՅու Ին Հա
2013-2014Կայսրուհի ԿինՏոգոն Տեմուր
2014Թաքնված սերՀրեշտակ պաշտպան No. 2013Dramacube
2014-2015ՀիլերՍո Ջունգ Հու / Փակ Բոնգ Սուc / ՀիլերKBS2
2016 K2/The K2 Կիմ Ջի Հա tvN
Տարի Վերնագիր Դեր
2006Օրեր...
2008Քնած գեղեցկուհինՋին Սո
2010Մահվան զանգ 2․ Արյունոտ ճամբարՍու Իլ
2015Երկու ոստիկան

Տարբեր շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Հեռուստաընկերություն Նշումներ
2014Վազող մարդըՀյուր, 211-212 դրվագներ

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Երգի անուն Արտիստ
2007"Are You Ready"Lena Park և Dynamic Duo
2009"We Broke Up Today"Younha
2010"I Have to Let You Go"Young Gun
2011"Cry Cry"T-ara
2012"Lovey-Dovey"[19][20]
"I Need You"K.Will
2013"That's My Fault"Speed
"It's Over"
"Runaway"Kara

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր
2011"Meet Again"
"Oh Sing Sing Men"
(Լի Կվանգ Սուի, Կիմ Յունգ Կվանգի, Շին Վոն Հոյի, Սունգ Ջեի և Ջի Հյուկի հետ)
"Your Warmth"
2012"Fill Up"
2014"To the Butterfly"
2015"I Will Protect You"

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ներկայացված գործ Արդյունք
2011Կորական դրամայի 4-րդ մրցանակաբաշխությունԼավագույն նոր դերասանԺպտա կրկինԱռաջադրված
SBS դրամայի մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակՀաղթանակ
SBS դրամայի մրցանակաբաշխությունՆոր աստղ մրցանակԶինվոր Բեկ Դոնգ ՍունՀաղթանակ
2012SBS դրամայի մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակ5 մատներԱռաջադրված
2013The Musical 7-րդ մրցանակաբաշխությունԼավագույն նոր դերասանՕրեր․․․Հաղթանակ
MBC դրամայի մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակԿայսրուհի ԿինՀաղթանակ
2014Սեուլի միջազգային դրամայի 9-րդ մրցանակաբաշխությունԿորեացի լավագույն դերասանԱռաջադրված
Կորական դրամայի 7-րդ մրցանակաբաշխությունԳերազանցության թոփ մրցանակ, դերասանԱռաջադրված
APAN Star 3-րդ մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակԱռաջադրված
KBS դրամայի մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակՀիլերԱռաջադրված
Ճանաչելիության մրցանակ, դերասանՀաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ, Փակ Մին Յունգի հետՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. ↑ Yoon, Seo-hyun (2011 թ․ սեպտեմբերի 24). «Trace the steps of your favorite drama stars». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  3. ↑ «Ji Chang-wook's profile». Glorious Entertainment (Korean). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. ↑ Yoon, Hee-seong (2012 թ․ փետրվարի 8). «My Name Is: Ji Chang-wook». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  5. ↑ Kim, Hee-ju (2011 թ․ հունիսի 20). «On the set of SBS TV series The Warrior, Baek Dong-soo». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  6. ↑ Han, Yeo-wool (2011 թ․ սեպտեմբերի 6). «SBS series The Warrior, Baek Dong-soo extended by 6 episodes». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  7. ↑ Hong, Lucia (2011 թ․ հոկտեմբերի 12). «The Warrior Baek Dong-soo bows out atop Mon-Tues lineup for 13th win». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  8. ↑ Kim, Jessica (2012 թ․ հունվարի 2). «Han Suk-kyu reclaims glory at SBS Drama Awards». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  9. ↑ Choi, Eun-hwa (2011 թ․ դեկտեմբերի 15). «Ji Chang Wook On Always Being the Good Guy». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  10. ↑ Choi, Eun-hwa (2012 թ․ հուլիսի 4). «Five Fingers Confirms Cast with Joo Ji Hoon and T-ara's Ham Eun Jung». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  11. ↑ Hong, Lucia (2012 թ․ հուլիսի 24). «Poster of Ju Ji-hoon, T-ara Hahm Eunjung's TV series unveiled». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  12. ↑ Oh, Jean (2012 թ․ օգոստոսի 17). «T-ara's Eun-jung, first public outing». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  13. ↑ Lee, Hye-ji (2013 թ․ սեպտեմբերի 10). «Ji Chang-wook Cast in Ha Ji-won's New Historic Series». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
  14. ↑ Chung, Joo-won (2014 թ․ մայիսի 2). «Ji Chang-wook benchmarks Kim Soo-hyun, Lee Min-ho over Asia». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  15. ↑ Baek, Byung-yeul (2014 թ․ մայիսի 18). «Leaping toward stardom: Empress Ki actor outshines Ha Ji-won with breakthrough role». The Korea Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  16. ↑ Lee, Min-ji (2014 թ․ մայիսի 24). «Interview: Ji Chang Wook Was Shocked During His First Conversation with Ha Ji Won». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  17. ↑ «Ji Chang-wook wanted to 'shoot to fame'». K-pop Herald. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  18. ↑ Yoon, Sarah (2015 թ․ մարտի 5). «Ji Chang-wook initially nervous of Park Min-young». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  19. ↑ Hong, Lucia (2011 թ․ նոյեմբերի 29). «T-ara to unveil teaser video for new song Lovey-Dovey». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.
  20. ↑ Lee, Nancy (2012 թ․ հունվարի 2). «T-ara's Lovey Dovey MV Isn't So Lovey-Dovey». enewsWorld. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26–ին-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջի Չանգ Ուկ» հոդվածին։