Ջիմ Բրեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Բրեյեր
Դիմանկար
Ծնվել է1961
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Մասնագիտություններդրող, վենչուրային կապիտալիստ և ֆինանսիստ
ԱշխատավայրAccel Partners? և ՄակՔինզի
ԱմուսինAngela Chao?
Կայքbreyercapital.com/jim-breyer/
 Jim Breyer Վիքիպահեստում

Ջեյմս Վ. «Ջիմ» Բրեյեր (անգլ.՝ Jim Breyer, 1961, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի վենչուրային կապիտալիստ, Accel Partners հիմնադրամի գործընկեր, Accel Management Company նախագահ և Breyer Capital համահիմնադիր/CEO:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյերն ավարտել է Ստենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան (անգլ.՝ BS): Դրանից հետո նա աշխատել է որպես խորհրդատու McKinsey & Company-ում (Նյու Յորք)։ Հետագայում ստացել է մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանում՝ ստանալով գերազանցության Baker Scholar (անգլ.՝ Baker Scholar) (ստանում են լավագույն ուսանողների 5 %-ը)[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյերը Wal-Mart Stores, Inc տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ նա ռազմավարարական պլանավորման հանձնաժողովի նախագահն է[2]։ Եղել է Marvel Entertainment-ի տնօրենների խորհրդի անդամ նախքան նրա անցնելը Disney-ին, որտեղ եղել է ռազմավարական պլանավորման և ֆինանսների հանձնաժողովի նախագահ[3]։ Նաև Dell Inc.-ի տնօրենների խորհրդի անդամ է, Boston Celtics-ի մինորիտար բաժնետեր, Stanford Engineering Venture Fund-ի ղեկավար, համաշխարհային տնտեսական ֆորումի տարբեր հանձնաժողովների անդամ, Lead Director Network-ի անդամ[4][5][6][7]։ 2005 թվականին դեկտեմբերին Բրեյերն ստացել է Չինաստանի Hunan (անգլ.՝ Hunan University) համալսարանի Yuelu (անգլ.՝ Yuelu Academy) ակադեմիայի պրոֆեսորի պատվավոր աստիճան։

Նախկինում Ջիմ Բրեյերը եղել է ղեկավար National Venture Capital Association-ում (անգլ.՝ National Venture Capital Association), նախագահ Western Association of Venture Capitalists-ում, խորհրդի անդամ Հարվարդի բիզնեսի դպրոցի Associates-ում, Pacific Community Ventures-ում, ծրագրի ղեկավար Stanford Technology Ventures, Technet-ում (անգլ.՝ TechNet), վստահված անձ Սան Ֆրանցիսկոյի Ժամանակակից արվեստի թանգարանում և Menlo School-ում (անգլ.՝ Menlo School), ինչպես նաև եղել է Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտական կենտրոնի ղեկավար, Ստենտֆորդի համալսարանի շրջանավարտների կոմիտեի նախկին նախագահ[8][9]։

2011 թվականի ապրիլին և 2012 թվականի մայիսին Forbes-ի կողմից ընդգրկվել է «Միդասի ցուցակի» (ամենահաջողակ ներդրողների ցանկ) առաջին հորիզոնականում, իսկ 2010 թվականի օգոստոսին Fortune ամսագիրը Բրեյերին կոչել է ամենախելացի մարդկանցից մեկը տեխնոլոգիաների ոլորտում և այնտեղ ներդրումների կատարման հարցում[10][11][12][13]։ 2011 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Բրեյերը ներկայացվել է ընտրվելու News Corporation-ի տնօրենների խորհրդի անդամ[14]։ 2011 թվականի հոկտեմբերին ընտրվել է News Corporation տնօրենների խորհրդի անդամ բաժնետերերի ձայների 98%-ով[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thompson, Roger (2008 թ․ մարտ). «One-on-One with Jim Breyer». Harvard School of Business Alumni Bulletin.
  2. «Walmart Board of Directors (2009)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Officers and Directors of [[Marvel Entertainment]]». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  4. Dell's Extreme Makeover Business Week October 15, 2009
  5. Jim Breyer joins Dell board Venture Beat
  6. Lattman, Peter (2008 թ․ մայիսի 31). «[[Boston Celtics]] Investor List, Wall Street Journal». The Wall Street Journal. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  7. «Stanford Engineering Venture Fund, Jim Breyer Chairman». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Menlo School Board of Trustees». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «SFMOMA'S Trustee List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «The Midas List, 2011 Top Tech Investors». Forbes. 2011 թ․ ապրիլի 6.
  11. «midas-list-top-tech-investors». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. «The Midas List, 2012 Top Tech Investors». Forbes. 2012 թ․ մայիսի 6.
  13. «The smartest people in tech, Smartest investor: Jim Breyer». CNN. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 24-ին.
  14. Rusli, Evelyn M. (2011 թ․ սեպտեմբերի 2). «Accel's Breyer to Join News Corp. Board, as 2 Depart». DealBook. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. Chozick, Amy; de la Merced, Michael J. (2011 թ․ հոկտեմբերի 24). «Murdoch's Sons Rebuked by News Corp. Shareholders». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Բրեյեր» հոդվածին։