Ջեֆրի Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջեֆրի Զաքարյան
Geoffrey Zakarian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1959(1959-07-25) (64 տարեկան)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունWorcester State University?, The Culinary Institute of America at Hyde Park?, Oak Park High School? և Burncoat High School?
Մասնագիտությունշեֆ խոհարար և ռեստորատոր
ԱմուսինՄարգարետ Ուիլյամս
Երեխաներ3
Կայքgeoffreyzakarian.com
 Geoffrey Zakarian Վիքիպահեստում

Ջեֆրի Զաքարյան (անգլ.՝ Geoffrey Zakarian, հուլիսի 25, 1959(1959-07-25), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ[1] շեֆ խոհարար, գործարար, հեռուստահաղորդավար և գրող։

Նա մի քանի ռեստորաններ ունի Նյու Յորքում, Ատլանտիկ Սիթիում և Մայամիում[2]։ Նա հեռուստախոհանոցային մի քանի հաղորդումների վարող է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում[2]։ 1977 թվականին ավարտել է ավագ դպրոցը (անգլ.՝ Burncoat High School)[3]:

Զաքարյանը խոհարարական կրթություն ստացել է Նյու Յորքում գտնվող Ամերիկայի խոհարարական համալսարանում[4]։ Նա որպես սկսնակ խոհարար, իր աշխատանքը սկսել է շեֆ Դանիել Բոուլուդի մոտ «Le Cirque»-ում, որտեղ 1982-1987 թվականներին դարձել է խոհանոցի շեֆ[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանն ամուսնացած է Մարգարետ Աննա Ուիլյամսի հետ։ Նրանք ունեն երկու աղջիկ և մեկ տղա։ Նա նախկինում ամուսնացած է եղել Հեթեր Կարեմանի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Star Salvation Ep. 4, Part 1». Star Salvation. 2014 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Gillespie, Nick and Amanda Winkler (2013-11-25) Iron Chef Geoff Zakarian Talks Food, Freedom, and the Future of American Cuisine, Reason.com
  3. «1977 Burncoat High School yearbook». classmates.com. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  4. Bruni, Frank (2010). «Geoffrey Zakarian». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «ICA Morimoto vs. Zakarian». Wannabe a TV Chef.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Margaret Williams, Geoffrey Zakarian». Նյու Յորք Թայմս. 2005 թ․ հուլիսի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]