Ջերրի Սլոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերրի Սլոուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Gerald Eugene Sloan
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Jerry Sloan
Մասնագիտացում՝բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 28, 1942(1942-03-28)[1]
Ծննդավայր՝McLeansboro, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 22, 2020(2020-05-22)[2][3] (78 տարեկան)
Մահվան վայր՝Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Ակումբ՝Յութա Ջազ, Չիկագո Բուլս և Բալթիմոր Բուլեթս (1944–1954)
196 սանտիմետր[4]
Քաշ՝89 կիլոգրամ[4]

Ջերալդ Յուժին (Ջերրի) Սլոուն (անգլ.՝ Gerald Eugene "Jerry" Sloan, մարտի 28, 1942(1942-03-28)[1], McLeansboro, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 22, 2020(2020-05-22)[2][3], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ, որն առավել հայտնի է դարձել որպես ԲԱԱ«Յութա Ջազ» ակումբի գլխավոր մարզիչ (1988-2011)։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է 2009 թվականից։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերալդ Սլոուն բասկետբոլի ամենահաջողակ մարզիչներից մեկն է։ 2008/09 մրցաշրջանի ավարտին նրա հաղթանակների և պարտությունների ռեկորդը կազմել է 1137-751։ 2006 թվականի դեկտեմբերի 11-ին Սլոունը 101:79 հաշվով տարել է իր մարզչական կարիերայի 1000-րդ հաղթանակը «Դալաս Մավերիքսի» դեմ՝ դառնալով այս արդյունքի հասած հինգերորդ մարզիչը ԲԱԱ-ի պատմության մեջ։ Նա ԲԱԱ-ի առաջին մարզիչն է, որ ունեցել է 1000 հաղթանակ նույն ակումբում աշխատելիս։ 2010/11 մրցաշրջանը եղել է 23-րդը, որ նա անցկացրել է որպես «Յութա Ջազ» ակումբի մարզիչ։ Սլոունը երբեք ԲԱԱ-ի տարվա մարզիչ չի եղել, բայց չնայած դրան, նա շարունակում էր մնալ ամենահարգված մարզիչներից մեկը։

Սլոունը՝ որպես մարզիչ, իր ամենամեծ հաջողությանը հասել է այն ժամանակ, երբ «Յութա Ջազ» ակումբը նրա գլխավորությամբ հասել է ԲԱԱ-ի եզրափակիչ 1997 և 1998 թվականներին։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել է ԲԱԱ-ի լավագույն համակցված զույգերից մեկը՝ Ջոն Սթոքթոնը և Կարլ Մելոունը։ Կարլը եղել է հարձակման առաջնագծում, իսկ Ջոնն օգնել է նրան։ Կատարելով փիք-ն-ռոլային համադրություններ՝ զույգը դարձել է ԲԱԱ-ի 1990-ականների ամենահզոր հարձակողական ուժը։ Նրանք միասին խաղադաշտում անցկացրել են կանոնավոր մրցաշրջանի 1412 խաղեր։ Սթոքթոնի փոխանցումների մեծ մասը գրանցվել է նրա օգտին՝ Մալոունի ճշգրիտ նետումներից հետո։

2011 թվականի փետրվարի 10-ին Ջերրի Սլոունը հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից ակումբի գլխավոր աստղ Դերոն Ուիլյամսի հետ կոնֆլիկտի պատճառով[5][6], վերջինս այնուհետև վաճառվել է Նյու Ջերսի Նեթսին՝ դրաֆթի առաջին փուլի 2 պիկին՝ խաղացողներ Դերիք Ֆեյվորսի և Դևին Հարիսի փոխարեն[7]։

2009 թվականի սեպտեմբերի 11-ին Սլոունն ընդգրկվել են Բասկետբոլի փառքի սրահում[8]։

Մահացել է 2020 թվականի մայիսի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Logan R. G. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://www.espn.com/nba/story/_/id/29209339/long-jazz-coach-jerry-sloan-dies-age-78
  3. 3,0 3,1 3,2 Former Utah Jazz coach Jerry Sloan has died
  4. 4,0 4,1 Basketball Reference
  5. espn Utah Jazz coach Jerry Sloan resigns.
  6. Berkes, Howard (2011 թ․ փետրվարի 10). «Jerry Sloan, The Longest-Serving Pro Sports Coach, Resigns». NPR.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Jazz Obtains Harris and Favors from New Jersey». NBA.com. 2011 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.(անգլ.)
  8. Genessy, Jody (2009 թ․ սեպտեմբերի 9). «Utah Jazz: Stockton choose Isiah, Sloan picks Barkley as HOF presenters». Deseret News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերրի Սլոուն» հոդվածին։