Դերիք Ֆեյվորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Դերիք Ֆեյվորս
Derrick Favors
Derrick Favors cropped.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 15
Ի ծնե տրված անունը Դերիք Բերնարդ Ֆեյվորս
Derrick Bernard Favors
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1991 (28 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 122 կգ
Դպրոց Հարավային Ատլանտայի ավագ դպրոց (Ատլանտա, Ջորջիա)
համալսարան Ջորջիա թեք (2009–2010)
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Ջերսի Նեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2011-այժմ)
Մրցանակներ

  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2011)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2009)
  • ԱՄՆ Միստր Բասկետբոլ (2009)
  • McDonald's All-American մրցույթի MVP (2009)

Դերիք Բերնարդ Ֆեյվորս (անգլDerrick Bernard Favors, ծնվ.՝ հուլիսի 15, 1991), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում, որպես ծանր հարձակվող և կենտրոնական։

Ծնվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտայում։ Հաճախել է Հարավային Ատլանտային ավագ դպրոցը՝ համարվելով 2009 թվականի լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ավագ դպրոցի ավարտական տարում Ֆեյվորսի միջին տվյալներն էին 28,1 միավոր, 13,3 անդրադարձ, 5,0 բլոկշոտ, 3,0 խլում և 2,0 արդյունավետ փոխանցում մեկ խաղում։ Դպրոցն ավարտել է ռեկորդայն 2341 միավորով, 1511 անդրադարձով և 741 բլոկշոտով[1]:

Դպրոցական կարիերան ավարտելուց հետո համալսարանային առաջնությունում ներկայացրել է Ջորջիայի նահանգային համալսարանը։ Մեկ ուսումնական տարի համալսարանային թիմում հանդես գալուց հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2010 թվականի դրաֆթում։ Ընտրվել է դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Նյու Ջերսի Նեթսի» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») կողմից[2]: 2011 թվականին փետրվարի 23-ին անցկացված փոխանակման շրջանակներում Ֆեյվորսը տեղ է գտնում «Յութա Ջազ» ակումբում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]