Ջերմամեկուսիչ նյութեր
Ջերմամեկուսիչ նյութեր, շենքերի, կառույցների, տեխնոլոգիական սարքավորումների և տրանսպորտի միջոցների ջերմամեկուսացման համար կիրառվող նյութեր և շինվածքներ։
Բնութագրվում են ցածր ջերմահաղորդականությամբ (ջերմահաղորդականության գործակիցը 0,2 վա/մ-K-ից չի անցնում), մեծ ծակոտկենությամբ (70-98 տոկոս), աննշան ծավալային զանգվածով և ամրությամբ (սեղմման դեպքում ամրության սահմանը 0,05-2,5 Մս/մ քառակուսի է)։
Շահագործման պայմաններում ջերմամեկուսիչ նյութերը պետք է պաշտպանված լինեն խոնավությունից։
Ջերմամեկուսիչ նյութերը լինում են կոշտ (սալեր, բլոկներ, աղյուս և այլն), ճկուն (ներքնակներ, կեմեր, քուղեր են), սորուն (հատիկավոր, փոշենման) կամ թելքավոր։
Ըստ հիմնական հումքի տեսակի տարբերում են օրգանական (փայտաթելքավոր և փայտատաշեղային սալեր, ֆիբրոլիտ, փրփրապլաստներ և այլն) և անօրգանական (միներալային բամբակ, փրփրապակի, թեթև բետոն և այլն) ջերմամեկուսիչ նյութեր։
Որպես մոնտաժման նյութեր օգտագործվող անօրգանական ջերմամեկուսիչ նյութերը պատրաստում են ասբեստի (ասբեստային ստվարաթուղթ, թուղթ, թաղիք), փքած ապարների (վերմիկուլիտ, պեռլիտ) և կավի հիմքի վրա։ 1000 ցելսուսից բարձր ջերմաստիճանների պայմաններում աշխատող արդյունաբերական սարքավորումների և տեղակայանքների ջերմամեկուսացման համար կիրառում են թեթև հրակայուն նյութեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |