Փրփրապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրփրապակի, ծակոտկեն նյութ (միջին խտությունը՝ 130-800 կիլոգրամ/մետր³), որն ստացվում է նուրբ մանրացված ապակե փոշու և փրփրարարի (կոքս, կավիճ, դոլոմիտ) եռակալումով։ Ունի բարձր ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ, հեշտությամբ սոսնձվում է և ենթարկվում մեխանիկական մշակման։ Օգտագործվում է ստորգետնյա խողովակաշարերի, վագոն-սառնարանների ջերմամեկուսացման, որպես լողուն նյութ՝ փրկարար հարմարանքների և կամրջանավերի համար։ Բաց ծակոտիներով փրփրապակուց պատրաստում են թթուների և հիմքերի զտիչներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրապակի» հոդվածին։