Ջերալդ Ուոլաս
|
Gerald Wallace | ||
| Դիրքը | Թեթև հարձակվող | |
|---|---|---|
| Համար | № 45, 3 | |
| Ի ծնե տրված անունը | Ջերալդ Ջերմեյն Ուոլաս Gerald Jermaine Wallace | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1982 (44 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 2,01 մ | |
| Քաշ | 100 կգ | |
| Դպրոց | Չայլդերսբուրգի ավագ դպրոց (Չայլդերսբուրգ, Ալաբամա) | |
| համալսարան | Ալաբամայի համալսարան (2000–2001) | |
| Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 25-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերայի պատմություն | ||
Մրցանակներ | ||
| ||
Ջերալդ Ջերմեյն Ուոլաս (անգլ.՝ Gerald Jermaine Wallace, հուլիսի 23, 1982[1], Sylacauga, Թալադեգա շրջան, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ 2001-2015 թվականներին հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ծնվել է Սիլակոգա բնակավայրում (Արկանզաս նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Չայլդերսբուրգի ավագ դպրոցում, որի ավարտական տարում ճանաչվել է «Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ»։ Դպրոցից հետո մեկ ուսումնական տարի հանդես է եկել Ալաբամայի համալսարանի բասկետբոլային թիմում, որից հետո ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 25-րդ ընտրությամբ՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։
Մասնագիտական կարիերայի ընթացքում մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «NBA All-Defensive» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2006 թվականը ամփոփել որպես խլումների կատեգորիայում առաջատար մարզիկ (2,5 խ/խ)։
Ուոլասն հայտնի էր չափազանց էներգետիկ և կայծակնային խաղաոճ ունենալու համար, ինչի պատճառով հաճախ էր վնասվածքներ ձեռք բերել[2], ընդհուպ մինչև 4 անգամ տարել է գլխուղեղի ցնցում։ Վտանգավոր խաղաոճի համար թիմակիցների շրջանում ստացել էր «Վրաերթ» (Crash) մականունը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Հունիսի 23 ծնունդներ
- Բոստոն Սելտիքսի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Սակրամենտո Քինգսի բասկետբոլիստներ
- Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի բասկետբոլիստներ
- Շառլոթ Բոբքեթսի բասկետբոլիստներ
- Ալաբամայի համալսարանի շրջանավարտներ