Ջեսիկա դե Գոու
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա |
Կրթություն | Քերթինի համալսարան և Lesmurdie Senior High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ջեսիկա դե Գոու (անգլ.՝ Jessica "Jess" Elise De Gouw, փետրվարի 15, 1988[1], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հայտնի է «Նետ» հեռուստասերիալում իր կատարած Հելենա Բերտինելի/Որսորդուհու դերով, ինչպես նաև NBC-ի «Դրակուլա» հեռուստասերիալի Մինա Մյուրեյի և WGN-ի «Ընդհատակ» հեռուստասերիալի Էլիզաբեթ Հոուքսի դերերով։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսիկան մեծացել է Լեսմուրդիում՝ Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքի արևելյան արվարձանում և հաճախել է Լեսմունդիի ավագ դպրոց[2]։ Նա հայտնվել է The Sleepover Club հեռուստասերիալի մի էպիզոդում, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմում։ 2010 թվականին Ջեսիկան 22 տարեկանում ավարտել է Քարթին համալսարանը՝ արվեստի բակալավրի աստիճան։ Նա նույն տարում նկարահանվել է նաև մեկ այլ կարճամետրաժ ֆիլմում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսիկան տեղափոխվել է Սիդնեյ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ունենա դերասանական կարիերայով զբաղվելու համար։ Նա նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում հիմնականում հյուրի դերով։ 2012 թվականին նա «Քեյթ և Քիմդրելա» ֆիլմում մարմնավորել է Իզաբելային, ով Քեյթի և Քիմի սպասուհին է։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Լոս Անջելես և «Նետ» արկածային հեռուստասերիալում կատարել Հելենա Բերտինելի/Որսորդուհու կրկնվող դերը։ 2013 թվականին դե Գոուն Մինա Մյուրայի դերով նկարահանվել է NBC-ի «Դրակուլա» հեռուստասերիալում, որտեղ իր խաղընկերներն են եղել Ջոնաթան Ռիս Մայերսը[3] և Օլիվեր Ջեքսոն-Քոենը։ Շարքը ներառել է ընդամենը 10 էպիզոդ և NBC-ն 2014 թվականի մայիսի 9-ին հայտարարել է, որ ցուցադրությունն այլևս չի շարունակվի։ Ջեսիկան «Ընդհատակ» հեռուստասերիալում մարմնավորում է աբոլիցիոնիստ Էլիզաբեթ Հոուքսին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսիկա դե Գոուն և Օլիվեր Ջեքսոն-Քոենը սկսել են հանդիպել 2013 թվականին՝ «Դրակուլա» հեռուստասերիալում նկարահանվելու ընթացքում[4][5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Գիշերն անցկացնելու ակումբ | Ամանդա Հարթ/Շանդի | Հեռուստասերիալ, էպիզոդ «Ընկած աստղ» |
2009 | Քնելու պատմություններ | Մայր | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Նիկ Չոփերի բալադը[6] | Իվա | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Ուրիշների հետ լավ աշխատել | Անդրեա | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Underbelly: Razor | Կոնստեբլ Էդի ՄաքԷլրոյ | Հեռուստասերիալ, 3 էպիզոդ |
2011 | Crownies | Մելոդի Քինգստոն | Հեռուստասերիալ, էպիզոդ 1․20 |
2012 | Բարդ աշխատանք | Իվետ Բել | Հեռուստասերիալ, էպիզոդ «Հնարավորության հարվածներ» |
2012 | Քեյթ և Քիմդրելա | Իզաբելա | |
2012 | Հանդիպում ճաշին[7] | Նատալի | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Երկանիվ կառքի առեղծվածը | Մեջ | Հեռուստաֆիլմ |
2012-14 | Նետ | Հելենա Բերտինելի/Որսորդուհի | Կրկնվող դեր, եթերաշրջան․ 1-2, էպիզոդ 4 |
2014 | Այս վերջին ժամերը[8] | Զոյի | |
2013-14 | Դրակուլա | Մինա Մյուրայ | Հիմնական, էպիզոդ 13 |
2014 | Կտրված օձը | Պաուլա | |
2015 | Գալիպոլիի վերջնաժամկետը | ||
2015 | Ռեզորթ | Մելանի | |
2016 | Ընդհատակ | Էլիզաբեթ Հոուքս | |
2016 | Վերջին մագնատը | Մինա Դևիս | |
2017 | Ուրիշ կյանք | Ռեն Ամարի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «De Gouw set to wow in US»։ Yahoo! News։ հունվարի 14, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-05-ին։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ 3,0 3,1 Symonds Kristy (հոկտեմբերի 20, 2012)։ «Perth actor Jessica De Gouw aiming at sci-fi glory»։ Perth Now։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ «Cara Delevingne's lesbian lover Michelle Rodriguez 'pursues' Evan Rachel Wood - Daily Mail Online»։ Mail Online
- ↑ «THERE'S clearly not enough garlic [...]»։ ebscohost.com
- ↑ «The Ballad of Nick Chopper Short Film (2010)»։ Vimeo։ ապրիլի 5, 2011։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ Andreeva Nellie (հունվարի 18, 2013)։ «Jessica De Gouw Lands Female Lead On NBC Drama Series 'Dracula[[:Կաղապար:'-]]»։ Deadline.com։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ Kay Jeremy (հունվարի 28, 2013)։ «XYZ acquires world rights to These Final Hours»։ Screen Daily։ Վերցված է մարտի 1, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|