Ջեյսոն Դոլլի
| Ջեյսոն Դոլլի | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 5, 1991 (35 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | լյութերականություն |
| Կրթություն | California Lutheran University?, Moorpark College? և Young Actors Space? |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
| 🌐 | |
Ջեյսոն Սկոտտ Դոլլի (անգլ.՝ Jason Scott Dolley, հուլիսի 5, 1991, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան և երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայում։ Դոլլին իր առաջին բեմական փորձը ունեցել է 11 տարեկանում, երբ ինքը և իր եղբայներից մեկը մասնակցեցին դպրոցական տաղանդների ցուցադրմանը։ Ձեռք են բերել հայտնիություն 《Կարդա և ողբա》ֆիլմից հետո, որից հետո նկարահանվել են 《Շայլոյին փրկելիս》, 《Ժամանակի փրկիչները》, 《Պիտը փետուրներում》ֆիլմերում և 《Հաջողությո՜ւն, Չարլի՛》սերիալում։ Առաջին անգամ հեռուստացույցի էկրանին Ջեյսոն Դոլլին հայտնվել է 2004-ին, մասնակցելով «Իրական վայրենիները» հեռուստասերիալի նկարահանմանը, նաև Chasing Daylight գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է հինգ գեղարվեստական ֆիլմերում և վեց հեռուստասերիալում։ Ջեյսոն Դոլլին սիրում է կիթառ և դաշնամուր նվագել, ինչպես նաև համակարգչային խաղեր և փեյնթբոլ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2004 | ֆ | Chasing Daylight | Դիլան | |
| 2004-2005 | ս | Իրական վայրենիները | Complete Savages | ՏիԴժեյ Սավաժ |
| 2006 | ֆ | Շայլոյին փրկելիս | Saving Shiloh | Մարտի Պրեստոն |
| 2006 | ֆ | Կարդա և ողբա | Read It and Weep | Կոննոր Քեննեդի |
| 2007-2008 | ս | Կորին տանը | Cory in the House | Նյուտ Լիվինգստոն |
| 2007 | ֆ | Օդը,որով ես շնչում եմ | The Air I Breathe | երիտասարդ Հաճույք |
| 2008 | ֆ | Ժամանակի փրկիչները | Minutemen | Վերջել Ֆոքս |
| 2009 | ֆ | Պիտը փետուրներում | Hatching Pete | Պիտ Այվի |
| 2009 | ս | Imagination Movers | Արքայազն | |
| 2010-2014 | ս | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Good Luck Charlie | Պի֊Դժեյ Դանկան |
| 2011 | ֆ | Հաջողությո՜ւն, Չարլի՛: Սուրբ ծնունդ է | Good Luck Charlie, It's Christmas! | Պի֊Ջեյ Դանկան |
| 2013 | ս | Ջեսսի | Jessie | Պի֊Ջեյ Դանկան |
| 2014 | ս | Շատ ծանր հանցգործություններ | Բնօրինակ անունը հասանելի չէ | Ջեյ֊Մի |
| 2014 | ֆ | Ուղղաթիռային մայրիկ | Helicopter Mom | Լլոյդ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Կալիֆորնիայի Լյութերական համալսարանի շրջանավարտներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ