Ջեյմս Ֆերգասոն
Ջեյմս Ֆերգասոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1934 |
Ծննդավայր | Wakenda, Քերոլ շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2008[1] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան (1956)[2] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գյուտարար |
Աշխատավայր | Քենթի պետական համալսարան[2] |
Պարգևներ և մրցանակներ |
Ջեյմս Լի Ֆերգասոն (անգլ.՝ James Fergason, հունվարի 12, 1934, Wakenda, Քերոլ շրջան, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 9, 2008[1]), ամերիկացի գյուտարար և ձեռնարկատեր։ Գյուտարարների ազգային փառքի սրահի անդամ։ Ամենահայտնի աշխատանքը բարելավված հեղուկ բյուրեղային էկրանն է կամ LCD-ն։ Ունի ԱՄՆ-ի ավելի քան հարյուր արտոնագրիր[5][6]։
Ծնվել է Միսուրի նահանգի Ուոքենդ փոքրիկ քաղաքի մոտ գտնվող ֆերմայում[7]։ Սովորել է գյուղական դպրոցում մինչև 7-րդ դասարան, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Քերոլ շրջան։ 1952 թվականին ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Միսսուրիի համալսարանը։ 1956 թվականին ֆիզիկայի ոլորտում ստացել է բակալավրի աստիճան[8]։
Բանակում ծառայելուց հետո Ջեյմսն աշխատել է Փենսիլվանիա նահանգի Westinghouse հետազոտական լաբորատորիայում։ Westinghouse-ում սկսել է իր պիոներական աշխատանքը խոլեստերիկ հեղուկ բյուրեղների վրա՝ կազմելով այս տեխնոլոգիայի գործնական օգտագործման առաջին հետազոտական խումբը։ 1963 թվականին այդ աշխատանքի համար ստացել է իր առաջին արտոնագիրը (ԱՄՆ արտոնագիր 3114836)։
Ֆերգասոնը ստացել է ավելի քան 150 ԱՄՆ արտոնագիր և ավելի քան 500 արտասահմանյան արտոնագիր։ Նա ընդգրկվել է գյուտարարների ազգային փառքի սրահում։ 2001 թվականին արժանացել է Միսսուրիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման, 2006 թվականին նրան շնորհվել է Լեմելսոնի մրցանակը, 2007 թվականին պարգևատրվել է Ռիչարդսոնի մեդալով, իսկ 2008 թվականին ստացել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի մեդալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.legacy.com/MercuryNews/DeathNotices.asp?Page=LifeStory&PersonId=121449153
- ↑ 2,0 2,1 https://www.optica.org/History/Biographies/bios/James_L_Fergason
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/davidrichardson/
- ↑ https://www.invent.org/inductees/james-l-fergason
- ↑ «James Fergason public records». Public Records.com. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «In Memoriam - James L. Fergason». SPIE.org. 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Brown, John W. Missouri Legends: Famous people from the Show-Me State. — St. Louis: Reedy Press, 2008. — С. 107, 108.
- ↑ «Inventors-James Fergason». Smithsonian Institution via website. 2013. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- James Fergason (National Inventors Hall of Fame)
- Liquid Crystal Display — James Fergason Արխիվացված 2012-07-09 archive.today (About.com Inventors)
- James Fergason invented an improved liquid display (Lemelson Center, Smithsonian Institution)
- James Fergason: Liquid Crystal Display (LCD) (Lemelson-MIT Program)
- Dr. James Fergason Full Biography (Fergason Patent Properties LLC.)
- James Fergason (Lemelson-MIT Prize)
- Father of LCD Honoured (IEEE Award)
- Dr. James L. Fergason Obituary (San Jose Mercury News)
|