Ջեյմս Մեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Մեյս Boxing pictogram.svg
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվապրիլի 8, 1831(1831-04-08)[1]
ԾննդավայրՆորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվնոյեմբերի 30, 1910(1910-11-30)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԹայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

Ջեյմս Մեյս (անգլ.՝ James "Jem" Mace, ապրիլի 8, 1831(1831-04-08)[1], Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1910(1910-11-30)[1], Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի բռնցքամարտիկ։ Հայտնի էր մարտական ​​իր հատուկ ոճով՝ ուղեկցվող կայծակնային գրոհներով։ Մեյսը վերջին բռնցքամարտիկն էր, ով դարձել է բռնցքամարտի Անգլիայի չեմպիոն լոնդոնյան կանոնների համաձայն[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ծնվել է 1831 թվականի ապրիլի 8-ին Նորֆոլկի Բիստոն քաղաքի բանվորական թաղամասում։ Նա ընտանիքի չորրորդ որդին էր։ Ըստ նրա՝ մանկության ամենասիրելի ժամանցը պատուհանից փողոցի բռնցքամարտեր դիտելն էր։ Ավարտել է տարրական դպրոցը։

15 տարեկան հասակում ծնողների ցանկությամբ Մեյսն աշակերտում է փայտագործ Ֆոքսի մոտ։ Նույն մարդը Ջեյմսին ջութակի դասեր է տալիս, ինչը տղային շատ դուր է գալիս։

Որոշ ժամանակ անց Ջեյմսը սկսում է աշխատել պանդոկում որպես ջութակահար՝ չթողնելով ուսումը միստր Ֆոքսի մոտ։ Սակայն երեք տարի անց անհայտ պատճառներով նա ընդհատում է ուսումը և վերադառնում տուն։

Շուտով նա աշխատանք է գտնում Նաթ Լանգհամի բռնցքամարտի խմբում, որը շրջում էր երկրի տոնավաճառներում։ Լանգհամը Մեյսին սովորեցնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի այն ժամանակվա առաջատար տեխնիկան։ Մեյսի հաղթանակները տոնավաճառային ռինգերում գրանցվել են «Ֆիստիանա»-ում (բռնցքամարտի պատմության գիրք)։

1861 թվականին Մեյսը դառնում է Անգլիայի չեմպիոն՝ հաղթելով նշանավոր բռնցքամարտիկ Սեմ Հյորստին։ Այդ պահին բռնցքամարտն այլևս Մեյսի հիմնական զբաղմունքը չէր. նա Լոնդոնում գտնվող պանդոկի սեփականատեր էր։

Որոշ ժամանակ անց վաճառելով պանդոկը՝ գնում է շապիտո, շրջագայում Անգլիայում՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով լուրջ մարտերի։

1869 թվականին Մեյսը տեղափոխվում է ԱՄՆ։ 1877 թվականին շրջում է Ավստրալիայում՝ մասնակցելով անօրինական մարտերին, իսկ 1882 թվականին մեկնում է Նոր Զելանդիա։ 1883 թվականին վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ շարունակելով մասնակցել անօրինական մարտերին։

Վերջին անգամ Մեյսը ռինգ է մտել 73 տարեկան հասակում։

Մահացել է 79 տարեկան հասակում Դարհեմ քաղաքում և թաղվել Լիվերպուլում։

Հաջողություն և նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Մեյսին անվանում են ժամանակակից բռնցքամարտի հայր, քանի որ ենթադրվում է, որ հենց նրա շնորհիվ են հայտնի դարձել «Կուինսբերի կանոնները» (անգլ.՝ Queensberry Rules): Նա առաջիններից էր, ով օգտագործում էր բռնցքամարտի ձեռնոցներ և ամեն կերպ նպաստում էր նոր կանոնների պահպանմանը։ Ենթադրվում է նաև, որ Մեյսը ստեղծել է բռնցքամարտի միջազգային մրցումներ։

Իր կյանքի ընթացքում Մեյսը մասնակցել է 37 մենամարտի (բացառությամբ տոնավաճառների, որոնք նա համարում էր մարզում), որից 25-ը հաղթել է, 4-ը պարտվել , իսկ 5-ը ավարտվել է ոչ ոքի։ Եվ երբեք նոկաուտի չի ենթարկվել։ BoxRec-ի տվյալների համաձայն՝ նա անցկացրել է 29 մարտ, որից 1-ը շահել է, 1-ը պարտվել, իսկ 27-ն ավարտվել է առանց արդյունքի հայտարարման։ Համարվում է իր ժամանակի ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Ջեյմս Մեյսը բռնցքամարտի ռեկորդ»։ Cyber Boxing Zone։ CBZ։ Վերցված է 7 July 2019 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]