Jump to content

Ջեյմս Բոնդ (թռչնաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Բոնդ (այլ կիրառումներ)
Ջեյմս Բոնդ
անգլ.՝ James Bond
Ծնվել էհունվարի 4, 1900(1900-01-04)[1]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3][4]
Մահացել էփետրվարի 14, 1989(1989-02-14)[1] (89 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
բնական մահով
ԳերեզմանՖիլադելֆիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթռչնաբան և ֆոնդապահ
Գործունեության ոլորտթռչնաբանություն
Պաշտոն(ներ)ֆոնդապահ
Ալմա մատերՀերոու դպրոց և Թրինիթի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Mary Wickham Bond?[8]
 James Bond (ornithologist) Վիքիպահեստում

Ջեյմս Բոնդ (անգլ.՝ James Bond հունվարի 4, 1900(1900-01-04)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3][4] - փետրվարի 14, 1989(1989-02-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի թռչնաբան։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բոնդը ծնվել է Ֆիլադելֆիայում, աշխատել է նույն քաղաքի բնական գիտությունների ակադեմիայում և եղել է այնտեղի թռչունների հավաքածուի պահապանը։ Նա կարիբյան թռչունների գիտակ էր և 1936 թվականին լույս է տեսել նրա «Վեստ Ինդիայի թռչունները» (անգլ.՝ Birds of the West Indies) գրքի առաջին հրատարակությունը, որն այժմ հիմնարար աշխատություն է համարվում և հասանելի է հինգերորդ հրատարությամբ[9]։ Մինչև 1998 թվականին hրատարակված «Վեստ Ինդիայի թռչունների ուղեցույց» գիրքը (անգլ.՝ A Guide to the Birds of the West Indies, Herbert Raffaele et al.), Բոնդի գիրքը համարվել է միակը, որտեղ նկարագրված է կարիբյան թռչնային ֆաունան։

Բոնդը ստացել է Ճամայկայի Musgrave ինստիտուտի (1952), ամերիկյան թռչնաբանների միության Brewster մրցանակները (1954) և բնական գիտությունների ակադեմիայի Leidy մեդալը (1975)։ Նա մահացել է Ֆիլադելֆիայի Chestnut Hill հոսպիտալում 89 տարեկանում քաղցկեղ հիվանդությունից։

Բոնդը որպես կինոհերոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ֆլեմինգը, ով Ճամայկայում ապրելու ժամանակ հետևում էր տեղական թռչուններին, ծանոթ էր Բոնդի գրքին, իր «Կազինո Ռոյալ» գրքի հերոսի համար ընտրել է Բոնդի անունը, քանի որ անունը նրան թվացել էր այնքան սովորական։ Ֆլեմինգը գրել է Բոնդի կնոջը «Ես նկատեցի, որ դա կարճ, ոչ ռոմանտիկ, անգլոսաքսոնական, և առաջին հերթին տղամարդու անունն այն էր, ինչ ինձ պետք էր, և ծնվեց երկրորդ Ջեյմս Բոնդը»[10]։

Բոնդիանայի քսաներորդ՝ «Մեռիր, բայց ոչ հիմա» կինոնկարում, գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդը Կուբա է ժամանում, որպես թռչնաբան, իր մոտ ունենալով իսկական Ջեյմս Բոնդի գիրքը։

Յան Ֆլեմինգը և իսկական Ջեյմս Բոնդը ծանոթացել են 1964 թվականի փետրվարի 5-ին։ Թռչնաբանը այցելել է գրողի Ճամայկայում գտնվող Goldeneye կալվածքը։ Որպես նվեր Ֆլեմինգը նվիրել է Ջեյմ Բոնդի մասին իր վերջին վեպը («Ապրում ես միայն երկու անգամ») հետևյալ ընծայագրով՝ «Իսկական Ջեյմս Բոնդին նրա ինքնությունը փախցնողից» (անգլ.՝ To the real James Bond from the thief of his identity)[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mary Wickham Bond: How 007 Got His Name. London, Collins. 62 S. 1966.