Ջդենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջդենա
Ջդենան 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJidenna
Ի ծնե անունՋդենա Թեոդոր Մոբիսոն
Նաև հայտնի է որպեսJidenna
Ծնվել էմայիսի 4, 1985(1985-05-04)[1] (38 տարեկան)
Վիսկոնսին Ռապիդ, Վիսկոնսին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, ռեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2014-ներկա
ԼեյբլEpic Records, Wondaland Records
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Միլթոն ակադեմիա
ԿապվածԺանել Մոնե
Կայքjidenna.com
 Jidenna Վիքիպահեստում

Ջդենա Թեոդոր Մոբիսոն (անգլ.՝ Jidenna Theodore Mobisson, մայիսի 4, 1985(1985-05-04)[1], Wisconsin Rapids, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջդենա Թեոդոր Մոբիսոնը ծնվել է 1983 թվականի ապրիլի 5-ին Վիսկոնսին նահանգի Վիսկոնսին Ռապիդ քաղաքում[2]։ Նրա հայրը՝ Օլիվեր Մոբինսոնը (մահացել է 2010 թվականին), գիտնական է եղել, իսկ մայրը՝ Թամա Մոբինսոնը, հաշվապահ է[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջդենան պայմանագիր ունի կնքած երգչուհի Ժանել Մոնեի Wondaland Records[4], ինչպես նաև Epic Records ձայնագրման լեյբլի հետ[5]։ 2015 թվականի փետրվարին նա թողարկել է իր առաջին՝ «Classic Man» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ռոման ՋանԱրթուրը։ Այդ երգը նրան տալիս է միջազգային ճանաչում և ամերիկյան Billboard Hot 100 սինգլների հիթ շքերթում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը[6]։ Այդ երգի պաշտոնական ռեմիքս տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Քենդրիկ Լամարը[7]։ 2015 թվականի մարտին թողարկվել է Ջդենայի և Ժանել Մոնեի համատեղ՝ «Yoga» սինգլը[8], որը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[6]։ «Classic Man» և «Yoga» սինգլները ընդգրկվել են Wondaland Records լեյբլի կողմից թողարկված «Wondaland Presents: The Eephus» մինի ալբոմում[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Wondaland Presents: The Eephus»
  • Թողարկված։ Օգոստոսի 14, 2015
  • Լեյբլ։ Wondaland Records, Epic Records, Sony Music Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2015 «Classic Man» (Ռոման ՋանԱրթուրի մասնակցությամբ) «Wondaland Presents: The Eephus»
«Yoga» (Ժանել Մոնեի հետ)
«Long Live the Chief» Անհայտ
«Extraordinaire»
«Knickers»
2016 «Chief Don't Run»
«Little Bit More»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.thefamouspeople.com/profiles/jidenna-43655.php
  2. «Tomorrow's Hits: Jidenna, Ashley Clark & Jasmine Thompson». Billboard. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Bout to Blow: 10 Dope Songs You Should Be Hearing Everywhere Soon». Complex. 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Aswad, Jem (2015 թ․ փետրվարի 13). «Janelle Monáe Becomes a Mini-Mogul With Her Revamped Label». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Diaz, Evelyn (2015 թ․ փետրվարի 21). «Janelle Monáe Appears in Classic Man by Jidenna». BET. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  6. 6,0 6,1 «Jidenna - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Video: Jidenna feat. Kendrick Lamar – 'Classic Man (Remix)'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Janelle Monae Flows Through New Song 'Yoga'». Rolling Stone. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Wondaland Presents: The Eephus - EP». iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջդենա» հոդվածին։