Ջարիլգաչ (կղզի)
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջարիլգաչ
ուկր.՝ Джарилгач | ||
![]() | ||
Կոորդինատներ | 46°01′35″ հս․ լ. 32°56′35″ ավ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Սև ծով | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Խերսոնի մարզ | |
Մակերես | 62 կմ2 | |
Բնակչություն | 0 մարդ | |
Ջարիլգաչ (ուկր.՝ Джарилгач), Ուկրաինայի և Սև ծովի ամենամեծ և երկարությամբ երկրորդ կղզին։ Շրջապատված է Կարկինիտի և Ջարիլգաչի ծովածոցերով։ Կղզու մակերեսը կազմում է 62 կմ²։ Չնայած իր զգալի չափերի, այն չունի որևէ տնտեսական կամ ռազմավարական նշանակություն և անմարդաբնակ է։
Կղզու տարածքում է գտնվում Ջարիլգաչի բնության ազգային պարկը, ստեղծված 2009 թվականին։
Կղզու երկարությունը 42 կմ (հիմնական մասը 23 կմ, նեղ մասը 19 կմ), առավելագույն լայնությունը՝ 4,8 կմ։ Ամենաբարձր կետն է 2,8 մ, միջին բարձրությունը ծովի մակերևույթից 0,4 - 0,5 մ։ Կղզու ափերը ունեն միջինում 0,4 մ բարձրություն։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջարիլգաչ կղզին Սև ծովում։ Կրճատ նկարագիրը լուսանկարներով։
|