Ջարիլգաչի բնության ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փարոս Ջարիլգաչ կղզում

Ջարիլգաչի բնության ազգային պարկ, (ուկր.՝ Джарилгацький національний природний парк), Ուկրաինայի Խերսոնի մարզի Ջարիլգաչ կղզում գտնվող ազգային պարկ Հիմնվել է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մակերեսը 10000 հա է։

Պարկի մեջ է մտնում նաև Ջարիլգաչի ծոցը, որը ըստ Ռամսարյան կոնվենցիայի հատուկ պաշտպանության ռեժիմով միջազգային նշանակության ջրային-ճահճային տարածք է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Ջարիլգաչ կղզին ընդգրկվել է Ասկանիա-Նովա արգելոցի կազմում։ 1927 թվականին ստեղծվել է Պրիմորսկի արգելոցը 32000 հա տարածքով։ Արգելոցի տարածքում էին Ջարիլգաչ կղզին, Տենդրովսկայա ցամաքալեզվակը, Դոլգի, Օռլով, Բաբին, Սմոլենսկի կղզիները և Ջարիլգաչի ծոցի ջրատարածքի արևմտյան մասը։ Բայց շուտով արգելոցը լուծարվել է։ 1947 թվականին ստեղծվել է 300 հա տարածքով Ջարիլգաչի բուսաբանական համամիութենական նշանակության որսարգելոց։

Ջարիլգաչի բուսաբանական որսարգելոցի հիման վրա 2009 թվականին բնապահպանական, գիտական, գեղագիտական մեծ նշանակություն ունեցող Սև ծովի հյուսիսային ափի բնության և պատմա-մշակութային համալիրների պահպանման նպատակով, համաձայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանի ստեղծվել է Ջարիլգաչի բնության ազգային պարկը[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]