Ջավահիր Տեր-Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջավահիր Տեր-Պետրոսյան
Ծնվել է1888
Մահացել է1961
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Ջավահիր Արշակի Տեր-Պետրոսյան (Խուտուլաշվիլի)(1888, Դորի - 1961, Թիֆլիս), պրոֆեսիոնալ հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թվականից։ Կամոյի քույրը և զինակիցը։

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից, որպես Կամոյի կապավոր, որի համար էլ հեռացվել է Թիֆլիսի կանանց ճեմարանից։ Աշխատել է ընդհատակյա տպարանում, թաքցրել անլեգալ գրականություն, տարածել թռուցիկներ։ Բազմիցս բանտարկվել է։ Կամոյի փախուստին աջակցելու համար 1913 թվականին դատապարտվել է աքսորաբնակության։ 1915 թվականին մեկնել է Բաքու՝ Ստեփան Շահումյանի օգնությամբ Խարկովի տաժանակիր բանտից Կամոյին ազատելու գործը կազմակերպելու համար 1918 թվականից ընդհատակյա հեղափոխական աշխատանք է կատարել Երևանում և Ալեքսանդրապոլում (Լենինական1920 թվականից՝ Ադրբեջանի ԽՍՀ արտաքին գործերի ժողկոմի անձնական քարտուղար։ Նույն թվականի վերջին մեկնել է Մոսկվա՝ հանդիպել Լենինին, Կրուպսկայային, Ատասովային և Դորկուն։ 1921 թվականից աշխատել է Վրաց ԽՍՀ առժողկոմի տեղակալ՝ սոցիալական ապահովագրության գծով։ 1927 թվականից Տեր-Պետրոսյանը Վրաստանի ԽՍՀ սոցիալական ապահովագրության նախագահն էր, առողջապահության ժողկոմը, 1934-1936 թվականներին՝ առժողկոմատի մայրության և երեխաների պահպանության վարչության պետը։ Տեր-Պետրոսյան եղել է Անդրֆեդերացիայի կենտգործկոմի անդամ։ 1929 թվականին արժանացել է «Աշխատանքի հերոս»-ի կոչման։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1931

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684 CC-BY-SA-icon-80x15.png