Ջասթինա Վալենթայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթինա Վալենթայն
Ծնվել էփետրվարի 14, 1987(1987-02-14) (37 տարեկան)
Փասայք
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, ժամանակակից R&B և սոուլ
Մասնագիտություներգչուհի և վոկալիստ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլSRC Records
ԿրթությունՄոնկլեր նահանգային համալսարան
Կայքjustinamusic.com
 Justina Valentine Վիքիպահեստում

Ջասթինա Վալենթայն (անգլ.՝ Justina Valentine, փետրվարի 14, 1987(1987-02-14), Փասայք), ամերիկացի ռեփեր, երգչուհի և մոդել Նյու Ջերսիի Փասայկ շրջանից, առավել հայտնի է իր «Candy Land»[1] սինգլով՝ ապագա ռեփեր Ֆեթի Ուափի մասնակցությամբ, «All The Way» և «Unbelievable» սինգլներով[2][3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենթայնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Փասայկ շրջանում։ Մեծացել է երաժիշտների ընտանիքում, իսկ մանուկ հասակում զբաղվել է թատրոնով և պարով։ Վալենթայը միշտ սիրել է հիփ հոփ և փոփ երաժշտական ժանրերը։ 2006 թվականին նա սկսել է ձայնագրել իր սեփական երգերը[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Վալենթայնը թողարկել է իր առաջին միքսթեյփը՝ Route 80-ը։ «Bubble Gum» և «Hip-hop Joan Jett» սինգլները դարձել են տարածված հիթեր YouTube-ում։ 2013 թվականին նա թողարկել է իր մինի ալբոմը՝ iTunes R&B չարթերում իր դեբյուտը կատարելով 38-րդ համարի ներքո[6]։ 2014 թվականի հուլիսի 8-ին երգչուհին թողարկել է իր երկրորդ Red Velvet միքսթեյփը։ 2016 թվականին թողարկել է իր Scarlet Letter ստուդիական ալբոմը։ 2016 թվականին Վալենթայնը մտել է MTV-ում Wild 'N Out-ի 8-րդ եթերաշրջանի դերասանական կազմ և այդ ժամանակվանից հանդիսանում է յուրաքանչյուր հաջորդ եթերաշրջանի դերասանական կազմի անդամ[7]։

Վալենթայնը մրցել էր MTV ռեալիթիի «The Challenge» սերիալում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին և վերնագրված էր «Champs vs. Stars»[8]։

2018 թվականի նոյեմբերին Վալենթայնն ընտրվել է MTV-ի Singled Out ծանոթությունների խաղային շոուի վերաթողարկված տարբերակի համակազմակերպիչ՝ ռեփեր և Wild 'N Out-ի դերասանական կազմի անդամ Conceited-ի հետ միասին, ինչը հեռարձակվել է բացառապես YouTube-ում։

Երաժշտական ոճ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենթայնը ուներ ընտրողական հիփ հոփ, սոուլ և R&B երաժշտական ժանրերի ձայն[9][10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • Scarlet Letter (2016)[3]
  • Favorite Vibe (2019)[11]

Մինի ալբոմներ

  • Valentine (2013)[2]

Միքսթեյփեր

  • Route 80 (2012)[12]
  • Red Velvet (2014)[2]
  • Feminem (2017)[12]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային
Տարի Անվանում Դեր Նշումներ
2016-ներկա Wild 'N Out Կանոնավոր դերասանական անդամ 8 սեզոն ներկա պահին
2017 The Challenge: Champs vs. Stars Ինքը MTV
2018-ներկա The Challenge Reunion Կազմակերպիչ MTV
2018-ներկա Jersey Shore Reunion Կազմակերպիչ MTV
2019 How Far Is Tattoo Far? Համակազմակերպիչ MTV
2019-ներկա Basic to Bougie Համակամակերպիչ MTV
2019-ներկա Lip Locked Կազմակերպիչ MTV
2019-ներկա Justina Makes Over Your Man Կազմակերպիչ MTV
2020 Revenge Prank Հյուր MTV

Տուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vans Warped Tour[13] (2012)
  • Relief Tour (2013)
  • Vans Warped Tour (2014)
  • Mike Stud Tour (2014)
  • Liquid Sunshine Experience Tour (2015)
  • Hate Us Cause They Ain't Us Tour (2016)
  • As Seen on the Internet Tour (2016)
  • Scarlet Letter Tour (2016)
  • Weirdo Tour (2017)
  • Favorite Vibe Tour (2019)[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rathon, Rocko (2015 թ․ հուլիսի 3). «Listen As New Jersey's Own Justina Valentine And Fetty Wop Link Up On 'Candy Land'». The Source. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Justina Valentine – Biography & History». AllMusic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  3. 3,0 3,1 «Spotlight on REVOLT: Justina Valentine "All The Way" Feat. Futuristic». REVOLT TV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Interview W/ Justina». Jesse James. 2012 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Justina». Olivia Rahim. 2014 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «We Are Jersey: March 2015». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. pages 29–38
  7. «MTV To Bring Back Wild N' Out For Season 8 On August 4th With Iggy Azalea, Erykah Badu, Omarion And More; Watch Preview – ComedyHype.Com | Comedy ReFueled». 2016 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Russian, Ale (2017 թ․ հոկտեմբերի 11). «Cast Revealed! Josh Murray, Shawn Johnson and More Stars to Compete in MTV's The Challenge: Champs vs. Stars». People (magazine). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. {{cite web}}: Text "People" ignored (օգնություն)
  9. «Justina Valentine Releases Red Velvet Mixtape And Drops Video For 'Yeah Me' Single – DrJays.com Live – Fashion. Music. Lifestyle». live.drjays.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին. «Justina's sound has been referred to as eclectic, hip-hop and soul infused.»
  10. «Justina Music LLC/Best Beats LLC/Brands to Lifestyle Releases & Artists on Beatport». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին. «New album from New Jersey Hip Hop/R&B star Justina Valentine featuring Fetty Wap and FUTURISTIC.»
  11. «Justina Valentine». Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին – via YouTube.
  12. 12,0 12,1 Carter, Brooke. «Justina Valentine Net Worth 2018». Gazette Review. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Justina Valentine | Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). David Jeffries. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  14. «Red-Headed Bombshell Justina Valentine Bares All As She Spills Out Of Black Bra». The Inquisitr. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]