Ջան Յաման
թուրքերեն՝ Can Yaman | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 8, 1989[1] (36 տարեկան) |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Կրթություն | Իտալական լիցեյ[2], Yeditepe University Faculty of Law?[3] և Eastern Mediterranean University?[4] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | թուրք |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 2014- մինչ օրս |
| Ժանրեր | կոմեդիա, դրամա |
| Ընտրանի | Լիալուսին |
| Անդամություն | Istanbul Bar Association?[3] |
Ջան Յաման (թուրքերեն՝ Can Yaman, նոյեմբերի 8, 1989[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Նկարահանվել է Լիալուսին հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Օզգե Գյուրելը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջան Յամանը ծնվել է 1989 թվականի հունվարի 6-ին Ստամբուլում։ Ավարտել է Բիլֆեն միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստամբուլի իտալական վարժարան։ Նրա տատը ժամանակին Ստամբուլ էր գաղթել Մակեդոնիայից, իսկ պապը՝ հարավսլավացի է։ Փոխանակման ծրագրով Ջանը մի քանի ամսով սովորել է Միացյալ Նահանգներում, այնուհետև վերադարձել է Թուրքիա և ընդունվել Յեդիթեփեյի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Համալսարանը ավարտել է 2012 թվականին։ Մեկ տարի վերապատրաստում է անցել «Price water house Coopers» հայտնի ընկերությունում։
Դեռ համալսարանում սովորելիս՝ Ջան Յամանը սկսել է հաճախել Գյունեյթ Սայըլի դերասանական կուրսերին։ Դերասանությունը նրա համար եղել է որպես հոբբի, քանի որ որպես հիմնական մասնագիտություն Ջանը համարել է իրավաբանի մասնագիտությունը։ 2014 թվականին սկսել է նկարահանվել «Սրտային գործեր» հեռուստասերիալում։ Բեդիրի դերը մարմնավորելու համար, նա ստիպված էր նիհարել 6 կիլոգրամով։ Նրա առաջնախաղը շատ մասնագետների կարծիքով հաջողված է եղել ոչ պրոֆեսիոնալ դերասանի համար։ Ջանի երկրորդ հեռուստասերիալը եղել է «Սեր վնասելու համար» հեռուստասերիալը, որը ցուցադրվել է FOX հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալում նա մարմնավորել է բիզնեսմեն Յալին Արասի դերը։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է Աչելիա Թոփալօղլուի հետ, ով մարմնավորում էր Դեֆնեի դերը։ 2016 թվականին նկարահանվել է «Մեզնից ով չի սիրել» հեռուստասերիալում։
Ջանը հետաքրքրվում է բասկետբոլով, սեղանի թենիսով, ռաֆթինգով և բադմինտոնով։ Սիրում է նվագել ֆորտեպիանո և կիթառ։ Լավ տիրապետում է անգլերենին և գերմաներենին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.hurriyet.com.tr/kelebek/magazin/cen-yaman-bilinmeyenlerini-anlatti-40215305
- 1 2 https://www.hurriyet.com.tr/kelebek/magazin/avukat-can-yaman-is-basinda-41368264
- ↑ https://www.emu.edu.tr/tr/haberler/haberler/unlu-aktor-can-yaman-dauyu-tercih-etti/1206/pid/2213
- ↑ Константин, Филиппович. «Джан Яман | Последние новости о Can Yaman 2017 | фото, новости, биография, фильмография /». www.hierapolis-info.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Джан Яман турецкий актер». tvnovella.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Յաման» հոդվածին։ |
| ||||||||||