Jump to content

Օզգե Գյուրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզգե Գյուրել
թուրքերեն՝ Özge Gürel[1]
Ծնվել էփետրվարի 5, 1987(1987-02-05)[2] (39 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և մոդել
Ամուսին(ներ)Սերքան Չայօղլու[3]

Օզգե Գյուրել (թուրքերեն՝ Özge Gürel, լրիվ անվանումը՝ Օզգե Ջան Գյուրել (թուրքերեն՝ Özge Can Gürel), փետրվարի 5, 1987(1987-02-05)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և երգչուհի[4]։ Առավել հայտնի է դարձել Օյքյու Աջարի դերով, որը նա մարմնավորել է Բալի սեզոն հեռուստասերիալում։ 

Սկզբնական շրջանում Օզգեն սովորել է տնտեսագիտական համալսարանում և չի ունեցել դերասանական կրթություն։ 2010 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Որտեղ է իմ դուստրը» հեռուստասերիալում։ Դրանից հետո Օզգեն դերասանական կրթություն է ստացել։ Նկարահանվել է նաև «Հոյակապ դար» հեռուստասերիալում։ 2014 թվականին Օզգեն նկարահանվել է «Մակընթացություն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Չաղաթայ Ուլուսոյը և Սերենա Սարըքայան։

Դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Բալի սեզոն» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Օյքյուի դերը։ Նրա խաղընկերը հեռուստասերիալում եղել է Սերքան Չայօղլուն։ Հեռուստասերիալը ցուցադրվել է աշխարհի 61 երկրներում։ 2017 թվականին Օզգե Գյուրելը նկարահանվել է «Աստղերը իմ վկաներն են» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Բերք Ջանքաթը։ Հեռուստասերիալը չորրորդ սերիայից հետո փակվել է՝ ցածր վարկանիշի պատճառով։ Ներկայումս նկարահանվում է Լիալուսին հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է Ջան Յամանը։

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀեռուստասերիալԲնօրինակ անվանումՏարիԴերԾանոթագրություն
Որտեղ է իմ դուստրըKızım Nerede?2010-2011Զեյնեփ ԴեմիրայԳլխավոր դերերից մեկը
Խաղաղության փողոցըHuzur Sokağı2012ՄելիսաՄի քանի սերիա
Հոյակապ դարMuhteşem Yüzyıl2014Ռանա խաթունԵրկրորդական դեր
ՄակընթացությունMedcezir2014Ադա ՍավաշերՀրավիրված դերասանուհի
Բալի սեզոնKiraz Mevsimi2014-2015Օյքյու Աջար ԴինչերԳլխավոր դեր
Աստղերն իմ վկաներն ենYıldızlar Şahidim2017ՀազիրանԳլխավոր դեր
ԼիալուսինDolunay2017ՆազլըԳլխավոր դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]