Ջալալեդդինի ասպատակությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջալալեդդինի ասպատակությունները Հայաստանում, Խորեզմի թագաժառանգ Ջալալեդդինը բանակ է կազմում և փորձում է վերականգնել խորեզմի պետությունը, բայց նրան չի հաջողվում։ Հետո նա ասպատակում է Ատրպատականը, Հայաստանն ու Վրաստանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլների կողմից միջինասիական երկրների նվաճման ժամանակ Խորեզմի թագավոր Ջալալդդինը հեռանում է երկրից և գնում է Հնդկաստան։ Սակայն 1225 թվականին վերադառնում է Պարսկաստան, փորձում է վերականգնել Խորեզմի թագավորությունը։

Ջալալեդդինի դեմ դուրս են գալիս հայ-վրացական ուժերը Իվանե աթաբեկի գլխավորությամբ, սակայն ▪︎Գառնիի մոտ ունեցած ճակատամարտում պարտվում են։

Թշնանմին, հետապնդելով հակառակորդին, 1226 թվականին գրավում են Թիֆլիսը և կողոպտում քաղաքը։ Ջալալեդդինի զորքերը սկսում են հարձակումներ գործել Կարինի, Անիի, Կարսի և Խլաթի վրա՝ փորձելով գրավել այդ քաղաքները, բայց հաջողություն չի ունեցել:Ստեփանոս Օրբելյանի ասելով՝ Ջալալեդդինը որտեղ հասնում էր, այնտեղ ավերում, կողոպտում, սպանում էր՝ չխնայելով ո՜չ մարդկանց, ո՜չ անասուններին։ Ջալալեդդինի ավերածությունները Հայաստանում տևում են շուրջ յոթ տարի։ Նրա դեմ դուրս են գալիս և՜ հայ-վրացական ուժերը և էմիրությունները։

Պայքար Ջալալեդդինի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

7Ջալալեդդինի զորքերի դեմ էին դուրս եկել Խլաթի էմիրը, ինչպես նաև Իկոնիայի և Էուբյան սուլթանությունները, որոնք, օժանդակություն ստանալով Կիլիկիայի թագավորությունից Երզնկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտության մատնեցին նրա զորքերին և ստիպեցին նահանջել դեպի Ատրպատական։ 1231 թվականին Ամիդ քաղաքի մոտ Ջալալեդդինի զորքերը վերջնականապես ջախջախվեցին և ցաք ու ցրիվ եղան։ Ջալալեդդինը իր գերեզմանը գտավ այնտեղ։ Կիրակոս Գանձակեցին ասում է.«այնպէս բարձավ չարն չարյաւ»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդի պատմություն, Հ. Ժամկոչյան, Երևան, 1975