Ջաբիր իբն Զեյդ
Ջաբիր իբն Զեյդ | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 712 |
Մահվան վայր | Օման |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | 'ālim, մուհադիս և ֆաքիհ |
Աբու աշ-Շա’սա Ջաբիր իբն Զեյդ ալ-Ազդի (արաբ․՝ أبو الشعثاء جابر بن زيد الأزدي, 7-րդ դար - 712, Օման), մուսուլման աստվածաբան, տաբուին` Մուհամմադ մարգարեի հետևորդներից, իսլամի երրորդ ուղղության՝ Իբադիսի հիմնադիրներից։ Իբադիտների հիմնադիր Աբդալլահ իբն Իբադի մահից հետո աղանդն առաջնորդել է Ջաբիրը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաբիր իբն Զեյդը ծնվել է ժամանակակից Նազվա քաղաքի (Օման) մոտակայքում գտնվող Ֆիրակ գյուղում[3]։ Ջաբիրը մուսուլման աստվածաբան Իբն Աբբասի աշակերտներից մեկն էր[3]։ Նրա հադիսները մեզ են հասել աստվածաբաններ Ամր իբն Դինարին, Այուբ աս-Սահտիյանիին, Կատադա իբն Դիամային և այլոց շնորհիվ։ Բասրայի Մեծ մզկիթում Ջաբիրն ունեցել է իր խումբը, որտեղ նա ուսուցչություն է արել և դասավանդել է ֆաթվաներ[4]։
8-րդ դարի սկզբին իբադիտների ակտիվ գործունեությունից հետո, շատ առաջնորդներ, այդ թվում և Ջաբիրը, արտաքսվեցին Օման[5], որտեղ նրա հադիսների հիման վրա սուննիների և շիաների օրենքներից զատ ձևավորվել են իբադիտների օրենքները։ Ջաբիր իբն Զեյդի մասին լեգենդներն առավել հաճախ հիշատակվում են Ջամի աս-Սահիհ-ում։
Համաձայն Ահմադ իբն Հանբալի և ալ-Բուխարու, Ջաբիր իբն Զեյդը մահացել է 712 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Valerie Jon Hoffman, The Essentials of Ibadi Islam, էջ. 12. Syracuse, Syracuse University Press, 2012, 9780815650843
- ↑ Donald Hawley, Oman, էջ. 200.
- ↑ 3,0 3,1 Donald Hawley, Օման, էջ. 199. Jubilee խմբագրություն, Kensington: Stacey International, 1995. 0905743636
- ↑ Аз-Захаби Абу аш-Шаса Джабир ибн Зейд // Сияр алам ан-нубала.
- ↑ МУХАММАД ИБН 'АБД АЛ КАРИМ АШ-ШАХРАСТАНИ ХАРИДЖИТЫ (ХАРИДЖИТЫ, МУРДЖИИТЫ, ВА'ИДИТЫ) // КНИГА О РЕЛИГИЯХ И СЕКТАХ.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջաբիր իբն Զեյդ կատեգորիայում։ |