Թոնի Ջաա
Թոնի Ջաա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 5, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Surin, Թաիլանդ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, գրող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, պարուսույց, թեքվանդոյի մարզիկ, Thai boxer, կինոդերասան և կասկադյոր |
IMDb։ | ID 1388074 |
Պանոմ Յիրամ[2][3] (թաի.՝ พนม ยีรัมย์), ավելի հայտնի է իբրև Թոնի Ջաա (անգլ.՝ Tony Jaa, փետրվարի 5, 1976[1], Surin, Թաիլանդ), արևելյան մարտաֆիլմերում մասնագիտացած թաիլանդացի կինոդերասան, խորեոգրաֆ, կասկադյոր և ռեժիսոր[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանոմ Յիրամը ծնվել է 1976 թվականի փետրվարի 5-ին Թաիլանդի հյուսիս-արևելքում՝ Կամբոջայի սահմանակից Սուրին նահանգում։ Ծնողները զբաղվում էին փղերի բուծմամբ։ Թոնի Ջաան իր թռիչքներով հնարքները սկսել է զարգացնել մանկությունից՝ թռչելով 2 սիրելի փղերի մեջքի վրայով։ Փղերի մեծացմանը զուգընթաց նրա թռիչքների վարպետությունը ևս զարգանում էր։ Մանուկ հասակից Իյիրամը դիտում էր Բրյուս Լիի, Ջեքի Չանի և Ջեթ Լիի մարտաֆիլմերը և նմանակելով իր կուռքերին՝ ինքն է սկսել զբաղվել արևելյան մարտարվեստով, մասնավորապես, «մուայ-տայ»-ի առանձնահատկություններով։ Մարտարվեստը սովորելիս Իյիրամը դրսևորում էր համառություն և աշխատասիրություն․ նա այնքան էր կրկնում ֆիլմում տեսած հարվածները, մինչև որ հասնում էր դրանց իրականացման իդեալական մակարդակի։ Թեև հայրը փորձում էր արգելել Իյիրամին զբաղվել թաիլանդական բոքսի ուսումնասիրությամբ, բայց տեսնելով որդու անդրդվելիությունը՝ զիջեց և սկսեց օգնել նրան։ 15 տարեկանում Պանոմ Իյիրամը դարձավ թաիլանդացի հայտնի կասկադյոր և բարդ հնարքներ կատարող Պաննա Ռիտիկրայի աշակերտը։
Պանոմը սովորել է Մահա Սարահամ նահանգի ֆիզիկական կրթության քոլեջում, որտեղ ուսումնասիրել է մարտարվեստի տարբեր տեսակներ՝ թեկվոնդոից մինչև ձյուդո[5]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յիրամը Ռիտիկրայի խմբի կասկադյորներից էր։ Էներգետիկ ըմպելիքների գովազդում նա կրկնորդել է հոնկոնգցի դերասան Սամո Հունգին, իսկ «Մահացու կռիվ 2. ոչնչացում» ֆիլմում՝ Ռոբին Շուին։ Ռիտիկրայն ու Իյիրամը հետաքրքրություն էին դրսևորում հնագույն մուայ-բորան ոճի նկատմամբ, որից էլ սկզբնավորվել է մուայ-տայը։ Մի քանի տարի պարապելուց հետո ստեղծվեց կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Պանոմը ցուցադրում էր իր կարողությունները։ Այդ ֆիլմը հետաքրքրեց ռեժիսոր և պրոդյուսեր Պրաչիա Պինկայուին, որը Ռիտիկրայի հետ միասին ձեռնամուխ եղավ Իյիրամի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նկարահանումներին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Tonyjaa20082006.jpg/220px-Tonyjaa20082006.jpg)
2003 թվականին էկրաններին հայտնվեց «Օնգ Բաք․ Թաիլանդացի զինվորը» մարտաֆիլմը, որտեղ Պանոմ Իյիրամը (արևմտյան հանդիսատեսի համար սկսեց կիրառել Թոնի Ջաա կեղծանունը) իրականացրել է էքստրեմալ ակրոբատիկայով և արագ մարտերով հնարքներ։ Նկարահանումների համար չեն օգտագործել մեխանիկական միջոցներ և համակարգչային գրաֆիկա։ Ֆիլմի բոլոր հնարքները Ջան անձամբ է կատարել։ Ֆիլմում ունեցած մեծ հաջողությունից հետո սկսեցին խոսել Թոնի Ջաայի՝ որպես ասիական մարտաֆիլմերի նոր աստղի մասին։
Ջաայի, Ռիտիկրայի և Պինկայուի հաջորդ նախագիծը 2005 թվականին թողարկված «Վիշապի պատիվը» ֆիլմն էր (այն հայտնի է նաև «Տոմ-յամ-Կունգ», «Պաշտպանը» և «Թաիլադական վիշապը» անվանումներով), որը մեծ հաջողություն ունեցավ Թաիլանդում և Հոնկոնգում, իսկ 2006 թվականին թողարկվեց նաև ԱՄՆ-ում «Քվենտին Տարանտինոն ներկայացնում է. Պաշտպանը» անվանումով։ Ֆիլմը դարձավ Արևմուտքում թողարկված թաիլանդական ամենահաջողված ֆիլմը։ Թոնի Ջաան ակտիվորեն մասնակցում էր ֆիլմի գովազդմանը Թաիլանդի սահմաններից դուրս՝ կազմակերպելով ցուցադրական ելույթներ ԱՄՆ-ում, Ճապոնիաում և այլ երկրներում։
2006 թվականի աշնանը Ջաան ձեռնամուխ եղավ «Օնգ Բաք 2» ֆիլմի աշխատանքներին, որտեղ իրեն առաջին անգամ փորձեց որպես ռեժիսոր։ Ֆիլմը թողարկվեց 2008 թվականի դեկտեմբերի 5-ին[6][7]։ Որոշ դժվարություններից հետո Ջան և Ռիտիկրայը նկարահանեցին «Օնգ Բաք 3» ֆիլմը, որը թողարկվեց 2010 թվականի մայիսին[8]։
2015 թվականին Ջեյմս Վանի «ֆորսաժ 7» ֆիլմով տեղի ունեցավ Թոնի Ջաայի հոլիվուդյան դեբյուտը[9][10]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
1997 | «Մահացու կռիվ 2. ոչնչացում» | «Mortal Kombat: Annihilation» | Լյու Կան |
2003 | «Օնգ Բաք» | «Ong bak» | Տինգ |
2004 | «Թիկնապահը» | «The Bodyguard» | Սսուպերմարկետի գնորդ-մարտիկ |
2005 | «Վիշապի պատիվ» | «Tom yum goong/The Protector» | Կխամ |
2007 | «Թիկնապահը 2» | «The Bodyguard 2» | Փողոցային ճենապակե փղերի վաճառող |
2008 | «Օնգ Բաք 2» | «Ong bak 2» | Տինգ, նաև ռեժիսոր և սցենարիստ |
2010 | «Օնգ Բաք 3» | «Ong bak 3» | Տինգ, նաև ռեժիսոր և սցենարիստ |
2013 | «Վիշապի պատիվ 2» | «Tom yum goong 2/The Protector 2» | Կխամ |
2015 | «Ստրկավաճառություն» | «Skin Trade» | Թոնի |
2015 | «Ֆորսաժ 7» | «Fast & Furious 7» | Կետ |
2014 | «Մարդը աճելու է» | «A Man Will Rise» | Նաև ռեժիսոր |
2015 | «S.P.L. Ճակատագրի աստղերը 2» | «Saat po long 2» | Չաի |
2016 | «Երբեք մի հանձնվիր 3» | «Never Back Down 3» | Կամեո |
2017 | «Երեք իքս. համաշխարհային տիրապետություն» | «xXx: The Return of Xander Cage» | Թելոն |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «"จา พนม" เปลี่ยนชื่อเสริมดวง เผย "องค์บาก3" จะไม่ยุ่งเรื่องเงิน». Manager Online (Thai). 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tony Jaa». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Twitch Film,ONG BAK Star Tony Jaa Joins The Monkhood. Արխիվացված 2010-06-25 Wayback Machine May 28, 2010.
- ↑ Cavagna, Carlo. «Profile & Interview: Tony Jaa». AboutFilm. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Payee, Parinyaporn, A hit of 'Chocolate' Արխիվացված 16 Հունվար 2011 Wayback Machine, The Nation (Thailand); retrieved 2007-11-18
- ↑ Payee, Parinyaporn. November 30, 2006. High-kicking khon Արխիվացված 23 Հունիս 2007 Wayback Machine, The Nation.
- ↑ Brown, Todd (2010 թ․ մայիսի 29). «ONG BAK Star Tony Jaa Joins The Monkhood». Screen Anarchy. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Kit, Borys (2013 թ․ օգոստոսի 23). «Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Collura, Scott (2013 թ․ օգոստոսի 23). «Ong Bak's Tony Jaa Joins Fast and Furious 7». IGN. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Tony Jaa թեմայով Վիքիպահեստում:
- Պաշտոնական կայք
- Թոնի Ջաա (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Թոնի Ջաայի հետքերով»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Ջաա» հոդվածին։ |
|