Jump to content

Պրուդենտի դի Մորաիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրուդենտի դի Մորաիս
 
Կուսակցություն՝ Republican Party of São Paulo? և Federal Republican Party?[1]
Կրթություն՝ Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սան Պաուլուի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1841(1841-10-04)[2]
Ծննդավայր Իտու, Սան Պաուլու, Բրազիլիա
Վախճանի օր դեկտեմբերի 3, 1902(1902-12-03)[2] (61 տարեկան)
Վախճանի վայր Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
Հայր José Marcelino de Barros?[3]
Մայր Catarina Maria de Moraes?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Պրուդենտի Ժոսե դի Մորաիս Բարուս (պորտ.՝ Prudente José de Moraes Barros, հոկտեմբերի 4, 1841(1841-10-04)[2], Իտու, Սան Պաուլու, Բրազիլիա - դեկտեմբերի 3, 1902(1902-12-03)[2], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի իրավաբան, պետական գործիչ, Բրազիլիայի երրորդ նախագահը (1894-1898 թվականներ):

Ուսումնառություն և վաղ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուդենտի դի Մորաիսը ծնվել է Սան Պաուլո նահանգի Իտու շրջանում 1841 թվականի հոկտեմբերի 4-ին։ 1863 թվականին ավարտել է Սան Պաուլոյի իրավաբանական դպրոցը: Նույն թվականին նա տեղափոխվել է Պիրասիկաբա, որտեղ երկու տարի զբաղվել է փաստաբանությամբ։

1865 թվականին Մորաիսը սկսել է իր քաղաքական կարիերան։ Նա միացել է Լիբերալ կուսակցությանը և ընտրվել Պիրասիկաբա քաղաքի քաղաքապետարանի անդամ։ 1873 թվականին անցել է Հանրապետական կուսակցության։

1889-1890 թվականներին եղել է Սան Պաուլո նահանգի նահանգապետ, այնուհետև դարձել սենատոր, իսկ 1891-1894 թվականներին եղել է Սենատի փոխխոսնակ։

Որպես նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի մարտի 1-ին Բրազիլիայում տեղի են ունեցել առաջին նախագահական ընտրությունները։ Պրուդենտի դի Մորաիսը հաղթել է նրանց՝ հավաքելով ավելի քան 276 հազար ձայն և առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ Աֆոնսո Պենայից։ Նոյեմբերի 15-ին Մորաիսը ստանձնել է պաշտոնը՝ այդպիսով դառնալով Բրազիլիայի առաջին նախագահը, որն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ, և Բրազիլիայի առաջին նախագահը քաղաքացիական մասնագիտությամբ:

Մորաիսի նախորդները երկիրը թողել են ավելի վատ վիճակում: Բրազիլիայում շարունակվել են քաղաքական վեճերը և վարչական շփոթությունը, և արդյունքում տիրել է տնտեսական անկումը: Մորաիսը սկսել է իր կառավարումը՝ քաղաքացիական անձանց նահանգապետեր նշանակելով, ձևավորել է նոր կաբինետ, որի առաջնային խնդիրն էր վերականգնել երկրի ֆինանսական համակարգը:

Արտաքին քաղաքականության մեջ լուծել է այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են Արգենտինայի հետ սահմանների հստակեցումը, որի հետ վեճը շարունակվել է Պարագվայի պատերազմի ավարտից հետո[4]։

1896 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1897 թվականի մարտի 4-ը[5] Մորաիսն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել կատարել իր պարտականությունները: Այս ընթացքում նրա պարտականությունները կատարել է փոխնախագահ Մանուել Վիտորինո Պերեյրան[6]։

1897 թվականի նոյեմբերին Մորաիսի դեմ մահափորձ է կատարվել, որի հետևանքով մահացել է նրա կառավարության ռազմական նախարարը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Պորտուգալերեն Վիքիպեդիա (порт.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. А. Б. Томас. История Латинской Америки.
  5. «Правители Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2011-07-08-ին.
  6. Биография Мануэла Виторину Archive copy Wayback Machine-ի միջոցով:.
  7. P. M. Бланк. Бразильская империя. Соединённые штаты Бразилии Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուդենտի դի Մորաիս» հոդվածին։