Պրիսցիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրիսցիլլա
Priscilla Betti - Juan-les-Pins.JPG
Paris, 2015.
Բնօրինակ անուն Priscilla
Ի ծնե անուն Պրիցիլլա Սինտիա Սամանտա Բեթի
Ծնվել է օգոստոսի 2, 1989(1989-08-02)[1] (29 տարեկան)
Նիս
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն դերասանուհի և երգչուհի
Գործիքներ վոկալ
Գործունեություն 1999 - այժմ
Լեյբլ BMG
Կայք priscillange.net

Պրիսցիլլա (ֆր.՝ Priscilla [pʁisiˈlɑ], իսկական անունը՝ Préscilla Cynthia Samantha Betti, օգոստոսի 2, 1989(1989-08-02)[1], Նիս), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։ 2011 թվականին փոխել է կեղծանունը՝ դարձնելով այն Պրիսցելլա Բեթի[2]։

Երգչուհին հայտնի է իր «Quand je serai jeune», «Regarde-moi (teste-moi, déteste-moi)»[2], «Toujours pas d'amour»[3] և «Bric à brac» երգերով։ Որպես Տինա Ռավել խաղացել է ֆրանսիական «Chante !» հեռուստասերիալում, որը դուրս է եկել 2008-2011 թվականներին ֆրանսիական France 2 ալիքում[2][3][4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին, երբ Պրիսցելլան 11 տարեկան էր, մասնակցում էր տարբեր երաժշտական հաղորդումների, որոնցից էր «Drôle de petits champions»-ը TF1 ալիքում։ Նրան նկատել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Պատրիկ Դեբորտը, և հենց առաջին տարում, Jive Records-ում, թողարկել Պրիսցելլայի առաջին սինգլը՝ «Quand je serai jeune» («Երբ ես լինեմ երիտասարդ»)[3][8][9]։

Նրա առաջին ալբոմը թողարկվել է 2002 թվականին, որը վաճառվել է ավելի քան 90 հազար օրինակով։ Նույն թվականին նա սկսել է աշխատել իր նոր ալբոմի՝ Priscilla-այի վրա, որի առաջին սինգլը «Regarde-moi (teste-moi, déteste-moi)»-ն է։ Սինգլի շնորհիվ երգչուհին ֆրանսիական հիթ շքերթում կարողացել է զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ սինգլը «Tchouk tchouk musik»-ն է, որը վաճառվել է 140 հազար օրինակով[9]։

2003 թվականին, երբ նա 13 տարեկան էր[10], համարվել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ արտիստը, ով համերգ է տվել «Փարիզի «Օլիմպիա» կոչվող դահլիճում [11]։ Այդ ռեկորդը դեռևս չի գերազանցվել[12]։

2004 թվականին Պրիսցելլան դեբյուտել է ֆիլմերի ոլորտում՝ խաղալով ֆրանսիական Albert est méchant ֆիլմում («Վտանգավոր Ալբերը»)[9]։ Ֆիլմը դուրս է եկել հունվարին։

Երգչուհու երրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Toujours pas d'amour»-ը, վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակով[9]։ Փետրվարին նրա և՛ ալբոմները, և՛ սինգլները հայտնվել են խանութներում։

Հետագայում վաճառքի թիվը կտրուկ նվազել է։ Չորրորդ ալբոմը՝ Bric à brac-ը, 2005 թվականին վաճառվել է 50 հազար օրինակով[9]։

2006 թվականին դուրս եկավ նրա «Mission Kim Possible» սինգլը, որը ձայնագրվել էր հատուկ ֆրանսիական լեզվով ամերիկական «Կիմը հինգին գումարած» սերիալի համար[3]։ 2007 թվականին՝ չորրորդ ալբոմից հետո, Պրիսցելլան դադարեցրել է հարաբերությունները պրոդյուսեր Պատրիկ Դոբերտի հետ[8]։ 5-րդ ալբոմը՝ Casse comme du verre-ը, հայտնվել է 2007 թվականի վերջին, և եթե համեմատենք նախորդ ալբոմների հետ, ապա այս ալբոմը ընդհանրապես չտարածվեց հանրության մեջ[9]։

2008 թվականից մինչև 2011 թվականը Պրիսցելլան խաղաց ֆրանսիական «Chante !» երիտասարդական սերիալում՝ գլխավոր դերում, որը ցուցադրվում էր France 2 ալիքով[13]։

2013 թվականին երգչուհին սկսել է աշխատել իր նոր ալբոմի վրա[14]։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002՝ Cette vie nouvelle
  • 2002՝ Priscilla
  • 2004՝ Une fille comme moi
  • 2005՝ Bric à brac
  • 2007՝ Casse comme du verre

Սաունթրեք [խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009՝ Chante ! BO saison 2
  • 2011՝ Chante ! BO saison 4

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003՝ Priscilla en concert
  • 2004՝ Priscilla : Une fille comme moi

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004՝ Albert est méchant ՝ Chelsea Lechat

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008՝ 2011 ՝ Chante ! (հեռուստասերիալ)՝ Tina Ravel
  • 2008՝ La grande Scooby Trouille 3 (մուլտֆիլմ)՝ հենց իր դերում
  • 2011՝ Autoroute Express (հեռուստասերիալ, 3-րդ սեզոն)՝ հենց իր դերում

Հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999՝ Annie (հեռուստաֆիլմ, ռեժ՝ Ռոբ Մարշալ, ԱՄՆ) ՝ Աննայի ձայնը

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Priscilla, Priscilla, c'est moi. Michel Lafon éd., 2003.
  • Catherine Kalengula, Chante !. Hachettes éd., 2008.
  • Pilot et Torta, Chante !. Soleil Productions éd., 2008.
  • Stéphanie-Anne Euranie, Priscilla. Rouchon éd., 2003.
  • Frédéric Ruault, Priscilla une étoile montante. Rouchon éd., 2006.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135313007 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 ««Chante !» la fiction musicale de France 2 revient avec Priscilla»։ Télécâble Sat Hebdo (ֆրանսերեն)։ 2011-07-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Priscilla»։ Ados.fr" (ֆրանսերեն)։ Վերցված է 2013-05-29 
  4. «Priscilla « chante » en série pour France 2»։ 20minutes.fr (ֆրանսերեն)։ 2007-10-05։ Վերցված է 2013-05-29 
  5. «Priscilla chante encore»։ Le Parisien (ֆրանսերեն)։ 2010-07-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 
  6. «France 2 La série Chante ! s’arrête»։ JEANMARCMORANDINI.COM (ֆրանսերեն)։ 2011-08-03/։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին 
  7. «France 2 ne Chante plus...»։ AlloCiné։ 2011-08-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 
  8. 8,0 8,1 «Priscilla privée de tournage pour angine blanche ?»։ Pure Charts (ֆրանսերեն)։ Webedia։ 2007-09-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Que sont-ils devenus ? Priscilla, de star pour ados à chanteuse soul»։ voila.fr (ֆրանսերեն)։ 2013-05-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 
  10. «Priscilla, 13 ans, et déjà l'Olympia !»։ Le Parisien (ֆրանսերեն)։ 2003-02-07։ Վերցված է 2013-05-29 
  11. «TELLEMENT VRAI. Эпизод "ENFANTS PRODIGES : ILS FONT LA FIERTE DE LEURS PARENTS"» (ֆրանսերեն)։ NRJ12։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 
  12. Программа «30 Millions d'amis». Канал France 3. 20 марта 2011.
  13. «Priscilla Betti : l'arrêt de sa série»։ Voila (ֆրանսերեն)։ France Telecom։ 2011-08-07։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2013-05-29 
  14. «Priscilla Betti : un retour fracassant pour la nouvelle « Soul Girl »»։ Just Music։ 2013-01-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-29-ին։ Վերցված է 2013-05-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]