Պրիկասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիկասո
անգլ.՝ Pricasso
Ի ծնեանգլ.՝ Timothy James Francis Patch
ԿեղծանունPricasso
Ծնվել է1949
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունFuntington?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և performance artist
Կայքpricasso.com
 Pricasso Վիքիպահեստում

Թիմոթի Ջեյմս Ֆրենսիս «Թիմ» Փետչ (անգլ.՝ Timothy James Francis «Tim» Patch), առավել հայտնի է Պրիկասո (անգլ.՝ Pricasso) կեղծանունով, ավստրալիացի սկանդալային նկարիչ, ով լայն ճանաչում է ձեռք բերել նկարներ ստեղծելիս իր առնանդամը, ամորձապարկը, հետույքը կիրառելու շնորհիվ[1][2][3][4][5][6][7]։

Քանիցս նկարել է քաղաքական հայտնի գործիչների՝ Թոնի Բլերին, Բարաք Օբամային, Ջորջ Բուշին և այլոց[8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ. ենթադրվում է, որ ծնվել է 1949—1950 թվականներին Միացյալ Թագավորությունում։ Հաճախել է Չիչեսթերի, ապա՝ Ուայթ կղզու դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Պորթսմութի արվեստների քոլեջում, այնուհետև՝ Արևմտյան Անգլիայի թագավորական ակադեմիայում։ Չկարողանալով դիպլոմ ստանալ գեղարվեստի գծով՝ մասնակցել է կահույքի դիզայնի դասընթացների, դարձել շինարար։

1977 թվականին տեղափոխվել է Ավստրալիա։ 1978—1982 թվականներին տարբեր պատկերասրահներում ներկայացրել է իր փայտափորագրական և այլ աշխատանքները։ 1984 թվականին քրոջ հետ ստեղծել է խեցեգործական Hellfire Pottery ստուդիան, որտեղ պատրաստել են բրուտագործական, կերամիկական տարբեր ապրանքներ։

2002 թվականին աշխատանքի է անցել պատկերասրահներից մեկում, միաժամանակ հանդես է եկել որպես դիմանկարիչ, շարժեր է նկարել Քվինսլենդի առևտրի կետերում։

Առնանդամը կիրառելով նկարներ ստեղծելու գաղափարը հղացել է 2005 թվականին։ 2006 թվականին վերցրել է «Pricasso» կեղծանունը, որն ստացել է prick-ը (առնանդամի ժարգոնային անվանումը) միաձուլելով Picasso-ի (Պիկասո) asso կտորին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пенис-арт: шедевры Прикассо претендуют на главный приз Австралии». newsru.co.il. 2008 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Художник Прикассо покорил Германию, нарисовав картину пенисом». tsn.ua. 2010 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Рижской думе подарили портрет градоначальников, написанный половым органом». Росбалт. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Artist Profile». Penileart.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 20-ին.(անգլ.)
  5. «Artist gives his all to portraits». BBC News. 2006 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.(անգլ.)
  6. Castro, Felipe (2012 թ․ հունվարի 23). «Pricasso, el artista que cobra por usar su pene como pincel». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.(իսպ.)
  7. Marszał, Michał (2008 թ․ նոյեմբերի 17). «Pricasso». NIE. էջ 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.(լեհ.)
  8. «Австралийский Прикассо: картина пенисом». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Австралийский художник написал портрет мэра Риги пенисом». lenta.ru. 2010 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիկասո» հոդվածին։